2024թ.-ի սեպտեմբերի 11-ին, #Ջուրեմոնիա հարթակի անդամների մասնակցությամբ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ վերապատրաստման դասընթաց` ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հարցերով կոմիտեին ներկայացվող այլընտրանքային զեկույցների պատրաստման առանձնահատկություններին վերաբերող հարցերով։

Դասընթացը վարեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի Հարավային Կովկասում մարդու իրավունքների ավագ խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովը: Հանդիպման սկզբում փորձագետը ներկայացրեց Համընդհանուր պարբերական դիտարկման (UPR) ստեղծման պատմությունը, պետություններին տրվող հնարավորությունները, ստանձնած պարտավորությունները, առաջարկությունները, գործողությունների իրականացման հետևողականության պահպանումը, որոնք նպատակն է բարելավել տվյալ երկրում մարդու իրավունքների վիճակը: Հաջորդիվ խոսվեց գրավոր դիմումների ներկայացման չափանիշների, կարգի և ծավալի մասին։ Անդրադարձ եղավ նաև Ժնևում գործող UPR Info ՀԿ-ի մասին, որի գործառույթը Համընդհանուր պարբերական վերանայման (UPR) միջոցով մարդու իրավունքների խթանումն է: UPR Info-ն բարձրացնում է իրազեկությունը և տրամադրում  կարողությունների զարգացման գործիքներ UPR-ի բոլոր շահագրգիռ կողմերին: Տեսական մասից գործնականի անցումը փորձագետը իրականացրեց իրական օրինակների քննարկումով: Դիտարկվեցին Հայաստանից և Վրաստանից ներկայացված մի քանի այլընտրանքային զեկույցներ, անդրադարձ արվեց կառուցվածքային տարրերին, բովանդակությանը, առանձնացվեցին լավագույն օրինակները:

Հարկ է նշել, որ այլընտրանքային զեկույցներ պատրաստելու և ներկայացնելու  առումով վերապատրաստմանը ներկա հարթակի մասնակիցներից երեքը նախկինում ունեցել էին փորձ:

Լիահույս ենք, որ այս վերապատրաստումը ևս կօգնի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին` մարդու իրավունքների բարելավման համատեքստում նոր զեկույցների պատրաստման և ներկայացման գործում:

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ (PPT)

Scroll To Top Sidebar