«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահը մասնակցել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած ֆոկուս-խմբային քննարկմանը: Քննարկման նպատակն էր վերհանել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գրանցման, գործունեության, ֆինանսավորման, մասնակցության, պետության հետ համագործակցության և այլ հարցերի հետ կապված իրավական ու գործնական զարգացումները և խնդիրները, որոնք տեղ են գտել 2025 թվականի ընթացքում, ինչպես նաև քննարկել առաջարկներ ՔՀԿ-ների գործունեության ավելի նպաստավոր միջավայրի ստեղծման վերաբերյալ(11.09.2025) Ավելին >>>

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահը մասնակցել է <<Սպիտակի Հելսինկյան խումբ>> իրավապաշտպան ՀԿ-ի կազմակերպած զեկույց շնորհանդեսին, որը վերաբերում էր 2025թ.-ի մարտից-հունիս ամիսներին Լոռու մարզում իրականացված կանանց հիմնախանդիրների բացահայտման հետազոտությանը (09.09.2025) Ավելին >>>, >>>

«Սոցիալական արդարություն» ՀԿ թիմը մասնակցել է Իրավունքի կենտրոն ՀԿ-ի կազմակերպած քննարկմանը, որը վերաբերում էր դատավորների կողմից գենդերազգայուն դատավարությունների անցկացմանը (05.09.2025) Ավելին >>>

Գայանե Հովակիմյանը ( «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ) մասնակցել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Հը՞, մամ, ինչպե՞ս է դրախտում» ազատազրկված կանանց պատմությունների ժողովածուի շնորհանդես-քննարկմանը (04.09.2025) Ավելին >>>

Գայանե Հովակիմյանը ( «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ) մասնակցել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչության կենսապահովման և բարեկեցության խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպված աշխատանքային հանդիպմանը: Ծրագիրը իրականացնում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Ավստրիայի Կարմիր խաչի  և  Եվրոպական Միության մարդասիրական օգնության համագործակցությամբ (03.09.2025) Ավելին >>>

Գայանե Հովակիմյանը ( «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ) մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարության կազմակերպած հանրային քննարկմանը, որը վերաբերում էր հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենսդրության բարեփոխումներին (02.09.2025) Ավելին >>>

Գայանե Հովակիմյանը ( «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ) մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարության կազմակերպած Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստին: Նիստը կայացել է Արդարադատության նախարարի տեղակալ, խորհրդի նախագահ Աննա Կարապետյանի նախագահությամբ (27.08.2025) Ավելին >>> , >>>

«Սոցիալական արդարություն» ՀԿ թիմը  մասնակցել է 2025թ.-ի հուլիսի 18-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի կազմակերպած հասարակական մշտադիտարկման զեկույցի նախագծի քննարկմանը, որը իրականացվել էր «Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում (18.07.2025) Ավելին >>>

«Սոցիալական արդարություն» ՀԿ թիմը  մասնակցել է Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ-ի  կազմակերպած հանդիպմանը, որը վերաբերում էր Դատարանի կողմից քննվող գործերի շրջանակներում կալանքի և տնային կալանքի կիրառման պրակտիկային (17.07.2025) Ավելին >>>

«Սոցիալական արդարություն» ՀԿ թիմը  մասնակցել է Կանանց իրավունքների տուն ՀԿ-ի կողմից Գյումրիում կազմակերպված հանրային ֆորումին, որի հիմնական նպատակն էր խթանել շահագրգիռ կողմերի համագործակցությունն ընտանեկան բռնության կանխարգելման և արձագանքման ոլորտում։ (20.06.2025) Ավելին >>>

«Սոցիալական արդարություն» ՀԿ թիմը  մասնակցել է «Ջուրեմոնիա» հարթակի անդամ «Արևամանուկ» ՀԿ-ի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը։ Հարթակի շրջանակում նման ձևաչափի հանդիպումները խթանում են գործընկեր կառույցների փոխգործակցությունն ու հնարավորություն են տալիս միավորել ջանքերը և ուղղել ոլորտում ունեցած ազդեցությունն նույն ռազմավարական ուղեգծով (20.06.2025) Ավելին >>>

«Սոցիալական արդարություն» ՀԿ-ն ընդգրկվել է Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նոր կազմում: Խորհրդի առաջին նիստը նախագահել է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյաը: Առաջին նիստը ընթացել է քննարկման ձևաչափով, որի շրջանակում խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են ոլոտային խնդիրները և դրանց լուծման ուղիները, այդ թվում` արդարադատության հասանելիության հետ կապված հարցերը: «Սոցիալական արդարություն» ՀԿ-նաև հետամուտ է ոլորտին առնչվող խնդիրների վերաբերյալ «Հայաստանում արդարադատության բարեփոխումների մշտադիտարկում» (#JUREMONIA) ծրագրի շրջանակում ԲՈւՀ-երին տրված ենթադրամաշնորհների շրջանակում իրականացվող հետազոտական աշխատանքներին ներգրավել խորհրդի անդամներին`երիտասարդ մասնագետների գիտական ներուժը ևս առկա խնդիրների կարգավորմանը ուղղելու նկատառումով (30.05.2025) Ավելին >>>

2025թ.-ի մայիսի 22-23 տեղի ունեցավ համաժողով «Հայաստանում երեխաների պաշտպանության ուժեղացում» թեմայով: Կոնֆերանսը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» և «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրերի շրջանակում: «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանը համաժողովի ընթացքում հանդես է եկել ելույթով և խոսել երեխաների իրավական պաշտպանության, մասնավորապես հանցագործությունից տուժած երեխաների քրեաիրավական պաշտպանության և անհրաժեշտ աջակցության խնդիրներից, այդ հարցերում պետության և քաղաքացիական հասարակություն համատեղ իրականացվելիք աշխատանքներից, նաև պատրաստակամություն հայտնել աջակցելու օրենդրության բարելավման, միջազգային կառույցներում հաշվետողականության բարելավման և երեխաների համար առկա ծառայությունների ընդլայնման հարցերում (23.05.2025) Ավելին >>>

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանը և Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպության (PRI) տարածաշրջանային տնօրեն Տիրա Ճանթուրիան հանդիպել են Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահե Նանուշյանին և նույն կառույցի աշխատակիցներին: Աշխատանքային հանդիպման նպատակն էր Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության դիտարկմանը ներկայացնել քրեակատարողական հիմնարկներ այցելող անձանց՝ հատկապես կանանց և երեխաներին խուզարկության ենթարկելու ուղեցույց, որը ներառում է ոլորտի ամենաարդիականացված միջազգային չափանիշները, ինչպես նաև տարբեր երկրների լավագույն փորձի ուսումնասիրությունները։ Ուղեցույցի հիմքում ընկած է քրեակատարողական հիմնարկներում անվտանգության ապահովման և միևնույն ժամանակ անձի արժանապատվության հավասարաչափության սկզբունքը (08.05.2025) Ավելին >>>

Գևորգ Սիմոնյանը ( «Սոցիալական արդարություն» ՀԿ ծրագրերի ղեկավար) մասնակցել է Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ կազմակերպված հանրային քննարկմանը, որը վերաբերում էր պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման նոր հայեցակարգով նախատեսված բալային համակարգին:  (17.12.2024) Ավելին >>>

Գայանե Հովակիմյանը ( «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ) և Գևորգ Սիմոնյանը ( «Սոցիալական արդարություն» ՀԿ ծրագրերի ղեկավար) մասնակցել են «Քրեական արդարադատության համակարգում վերականգնողական ծրագրերի շուրջ համապարփակ մոտեցումներ․ ՀԿ-ների հետ արդյունավետ համագործակցություն» թեմայով երկօրյա աշխատաժողովին` կազմակերպված ԵԽ կողմից: (16.12.2024) Ավելին >>>

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանը ներկա է եղել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի նախաձեռնած հանդիպմանը, որի նպատակն էր նախարարության և քաղաքացիական հասարակության միջև կապի ամրապնդումը : (29.11.2024) Ավելին >>>

Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ ընթացող AISPIRA ծրագրի շրջանակներում անցակցվեցին  «Քրեական ենթամշակույթ» թեմայով երկօրյա վերապատրաստումներ: Վերապատրաստումը իրականացվել է  ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի համակարգմամբ, իսկ շահառուներն էին  ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության կենտրոնական և տարածքային մարմինների աշխատակիցները։ Դասընթացավարներ Արշակ Գասպարյանի (փորձագետ, «Սոցիալական արդարություն» ՀԿ) և Անտոն Քելբակիանիի (Վրաստան) հետ քննարկվել են քրեական ենթամշակույթին նպաստող գործոնները, դրանց վերացմանն ուղղված հնարավոր լուծումները, ուսումնասիրվել են քրեական ենթամշակույթի դեմ պայքարի՝ Մոլդովայի և Վրաստանի փորձերը, կատարվել է Հայաստանի և Վրաստանի քրեական իրավունքի համակարգերի համեմատական վերլուծություն, ինչպես նաև նշված երկրների կոնկրետ օրինակներով իրականացվել են գործնական աշխատանքներ: (18-19.07.2024) Ավելին >>>

2024թ.-ի հունիսի 7-ին տեղի ունեցավ «Աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերային համագործակցության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացմանը, մշտադիտարկմանը և հաղորդակցմանը» ծրագրի շրջանակում գործարկված «Քաղաքացիական հասարակության կողմից ՀԸԳՀ-ի մշտադիտարկման առցանց հարթակի» (www.cepacso.am) շնորհանդեսը։

Առցանց Հարթակը նոր և լրացուցիչ հնարավորություն կստեղծի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար, ովքեր հետաքրքրված են Հայաստանի և Եվրոպական միության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերային համաձայնագրի» առավել թափանցիկ և հաշվետու իրականացման շուրջ կատարված մշտադիտարկումների, ուսումնասիրությունների, քաղաքականությունների ներկայացմամբ, դրանց շուրջ մտքերի փոխանակման և արդյունավետ ջատագովության իրականացման հարցերով։ Հանդիպմանը #Juremonia հարթակը ներկայացված էր ի դեմս «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի: (07.06.2024) 

2024թ.-ի մայիսի 24-ին ՀՀ արդարադատության նախարարությունում կազմակերպվել էր քննարկում, որը Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի  բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ էր: Ներկայացված հայեցակարգի առանցքային կետերից մեկը Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ընտրության կարգի բարեփոխման հարցն էր` բացառելու համար դատական կորպորատիվիզմի դրսևորումները: Քննարկվեց նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» -ի սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասով աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ն քննարկմանը հրավիրված հասարակական կազմակերպությունների շարքում էր: Հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների դիտարկումները որոշվեց, որ հետագա քննարկմանը կներկայացվի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի երկու տարբեր մոտեցումներ։  (24.05.2024)

«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը մասնակցել է ապրիլի 11-ին և մայիսի 17-ին ՀՀ ԱՆ նախարարությունում կայացած աշխատանքային քննարկմանը, որը վերաբերում էր «Պրոբացիայի ծառայության մասին» և կից օրենսդրական փաթեթին: Ա. Գասպարյանը հանդիսանում է «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին օրենքի նախագիծը մշակելու, անհրաժեշտ օրենսդրական փաթեթ նախապատրաստելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամ (11.04.2024, 17.05.2024)

«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են ՀՀ ԱՆ նախարարի տեղակալ Լևոն Բալյանի մասնակցությամբ տեղի է ունեցած Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգի հանրային քննարկմանը: Հայեցակարգը մշակվել է արդարադատության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից՝ ներգրավված փորձագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համատեղ ջանքերով: «Սոցիալական արդարություն» ՀԿ-ն ևս ներգրավված է եղել հայեցակարգի մշակման աշխատանքային խմբում, որի հիմքում դրվել է անձի վերասոցիալականացումը: Նոր հայեցակարգի ներկայացումից և հարց ու պատասխանի փուլից հետո հանդիպման պայմասնակիցները պայամանավորվածություն են ձեռք բերել ներկայացնել գրավոր առաջարկներ: Հանդիպումն իրականացվել է ԵԽ-ի կողմից «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: (15.05.2024) Ավելին>>>

2024թ-ի մայիսի 15-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբի անդամները և փորձնակները հանդիպում ունեցան Երևանում Բրիտանական դեսպանատան ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում Խմբի անդամները ներկայացրեցին Խմբի գործունեությունը, ՔԿՀ-ներում առկա իրավիճակը։ Դեսպանատան ներկայացուցիչները ներկայացրին ներկայումս իրենց կողմից իրականացվող ծրագրերը, քննարկվեցին հետագա համագործակցության ուղիները։
Դիտորդների խմբի անդամ, «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը ևս մասնակցում էր հանդիպմանը (15.05.2024) Ավելին>>>

2024թ.-ի ապրիլի 16-18-ը Նիդերլանդների թագավորության Հաագա քաղաքում ընթացավ Պրոբացիոն և վաղաժամկետ ազատման թեմայով համաշխարհային 6-րդ համագումարը

#WCPP2024 #TheFutureOfProbationAndParole

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը համագումարին ներկայացրել է «Պատժից պայմաններով վաղաժամ ազատման համակարգերում պրոբացիայի դերն ու կատարելագործումը» թեմայով զեկույցը: Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի հրավերով Ա.Գասպարյանը ՀՀ ԱՆ Պրոբացիայի և քրեակատարողական ծառայությունների աշխատակիցների հետ միասին, Հաագա մեկ շաբաթյա այցի շրջանակներում , մասնակցում է նաև ոլորտային բազմաֆորմատ աշխատաժողովների եվ հանդիպումների: (16-18.04.2024) Ավելին>>>

2024թ.-ի ապրիլի 4-ին Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում մշակված դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի պիլոտավորման զեկույցի քննարկումը: Ծրագրում ներգրավված փորձագետ է նաև «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը : (04.04.2024) Ավելին>>>

«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են Միջազգային բանտային բարեփոխումներ (Penal Reform International) կազմակերպության նախաձեռնած կլոր-սեղան քննարկմանը, որը վերաբերում է քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումներին:

Օրակարգային հարցերն են.
  • Քրեակատարողական համակարգին առնչվող հիմնախնդիրներ
  • Ազատման մեխանիզմներ և վերասոցիալականացման հիմնախնդիրներ
  • Առողջապահական ծառայություններ և դրանց հասանելիության հիմնախնդիրներ
Քննարկումներին մասնակցում են ՀՀ պետական համակարգերում ոլորտային գործունեություն ծավալող բարձրաստիճան անձինք, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և ազատազրկման փորձ ունեցող անձինք (15.03.2024) Ավելին>>>

«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են Պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրների թեմայով աշխատաժողովին` հրավիրված Արդարադատության նախարարության կողմից: ՀԿ-ի ներկայացուցիչները ստեղծված աշխատանքային խմբի անդամ են (22.12.2023) Ավելին>>>

«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են Ոստիկանության գվարդիայի մասին օրենքին և հարակից իրավական ակտերին նվիրված կլոր սեղան-քննարկմանը (23.11.2023) Ավելին>>>

«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի ու Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2023-2026թթ․ ռազմավարությանը նվիրված քննարկմանը (14.09.2023) Ավելին>>>

«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են Եվրոպայի խորհուրդի և ՀՀ ներքին գործերի նախարարության կազմակերպած կլոր սեղան-քննարկմանը՝ նվիրված «Ոստիկանական գվարդիայի մասին» նոր օրենքի մշակման և այլ հարակից իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հայեցակարգային փաստաթղթին։ (25-25.07.2023) Ավելին>>>

«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ նախագահ, քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանի հարցազրուցը 1in TV-ին (06.06.2023):

«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանի փորձագիտական մասնակցությամբ ընթացել է Քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների կատարելագործում և պատժի նպատակների արդյունավետ իրացում․ Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարության քննարկումը (05.06.2023): Ավելին>>>

«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի հանրային կապերի պատասխանատուն մասնակցել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրերի  տեսանելիության և հաղորդակցման գործունեության բարելավման թեմայով վերապատրաստմանը (18.04.2023): 

«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նախագծի հանրային քննարկմանը (27-30.03.2023): Ավելին>>> 

«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են Անչափահասների արդարադատության խորհրդի նիստին (28.03.2023): Ավելին>>> 

«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ներկայացուցիչները ընդգրկվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրում Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով չորրորդ հոսքի ուսուցման ընդունելության հանձնաժողովներում (12.03.2023): 

«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) գործընկերների հետ մասնակցել է նոր քրեակատարողական հիմնարկի լուծումների թեմայով քննարկմանը (22.11.2022): Ավելին>>>

«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Անուշ Դանոյանը մասնակցել է SOS Children’s Villages Armenia-ի և Eurasia Partnership Foundation-Armenia-ի փորձագետների կողմից կազմակերպված «Ֆոնդերի հայթայթում և ծրագրային փուլի կառավարում» թեմայով վեցօրյա դասընթացին: Ծրագրի նպատակն է զարգացնել մասնակիցների կարողությունները կազմակերպության ֆոնդահայթայթման և ծրագրերի կառավարման գործողություններում (11.07.2022): Ավելին >>>

«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ, քրեական արդարադատության միջազգային փորձագետ Արշակ Գասպարյանը ղեկավարել է նոր քրեակատարողական հիմնարկի մոդելի մշակման աշխատանքային խումբը (08.07.2022):