Announcement

Փոքր դրամաշնորհի հատկացման մրցույթ հասարակական կառույցների համար

«Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում հայտարարվում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ` Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի, և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կոնսորցիումի կողմից:

Այս դրամաշնորհային մրցույթի նպատակն է աջակցել ՔՀԿ-ներին, մասնավորապես Ջուրեմոնիա (#Ջուրեմոնիա #Juremonia) հարթակի անդամներին՝ ստանալու մասնագիտական ​​վերապատրաստում ՄԱԿ-ի պայմանագրային մոնիթորինգային մարմիններին այլընտրանքային զեկույցներ պատրաստելու և ներկայացնելու համար: Բացի այդ, դրամաշնորհը նպատակ ունի ակտիվացնել նրանց ջանքերը Հայաստանի և ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացման մշտադիտարկման ուղղությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով արդարադատության ոլորտին:

Այս դրամաշնորհի շրջանակներում իրականացվող գործողությունները կարող են ներառել, բայց չսահմանափակել հետևյալը.

  • Վերապատրաստում. կրթական դասընթացների կազմակերպում` հաշվետվությունների պատրաստման և ներկայացման գործընթացներում ՔՀԿ-ների կարողությունները զարգացնելուհամար:
  • Մասնագիտական ​​խորհրդատվություն. փորձագիտական ​​խորհրդատվության և աջակցության տրամադրում` զեկույցների ճշգրտությունն ու արդյունավետությունն ապահովելու համար:
  • Գործնական ուղեցույց. ակտիվ աջակցություն կազմակերպություններին կոլեկտիվ զեկույցի պատրաստման գործընթացում՝ ապահովելով նյութերի մանրակրկիտ և համապարփակ ներկայացում։

Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, տևողությունը, տրամադրվելիք դրամաշնորհի չափը… ՍԵՂՄԵԼ ԱՅՍՏԵՂ>>>

Հարկավոր է նաև ներկայացնել.

Մրցույթին մասնակցության փաթեթը անհրաժեշտ է ներկայացնել անգլերեն` էլեկտրոնային նամակ ուղարկելով [email protected] հասցեին` մինչև 2024 թվականի սեպտեմբերի 15-ը:

Դուք կարող եք ներկայացնել ձեր առաջարկին առնչվող հարցերը մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը` [email protected] էլ. հասցեին: Հարցերի պատասխանները կտրվեն 5 աշխատանքային օրվա ընթացքում։