«Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» նախագիծը մեկնարկել է 2022 թվականի փետրվարի 1-ից: Չորս տարի տևողությամբ ծրագիրը իրականացվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ` Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի, և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կոնսորցիումի կողմից:

Նպատակն է խթանել ՀԿ ոլորտի իմաստալից դերը արդարադատության ոլորտի բարեփոխումներում:

Խնդիրներ.

1. ՔՀԿ-ների կարողություններիզարգացում արդարադատության ոլորտի և ոստիկանության բարեփոխումներիիրականացման ապացույցների և իրավունքների վրա հիմնված մոնիտորինգի, հաշվետվությունների և ադվոկացիայի ոլորտում:

2. Քաղաքացիական հասարակության դերի ուժեղացում բարեփոխումների իրականացման համար քաղաքականության առաջարկների և կոնկրետ առաջարկությունների ու գործողությունների ծրագրերի տրամադրելու հարցում։

3. Արդարադատության բարեփոխումների գործընթացների շուրջ հանրային իրազեկության և բանավեճի բարձրացում, քաղաքացիների և ԶԼՄ-ների մասնակցություն

Ոլորտային ծածկույթ.

  • Դատաիրավական բարեփոխումներ
  • Ոստիկանության բարեփոխումներ
  • Հակակոռուպցիոն բարեփոխումներ
  • Բանտային ու Պրոբացիոն բարեփոխումներ
  • Մարդու Իրավունքների ռազմավարություն

Հիմնական գործողություններ.

  1. Նախնական ու վերջնական այլընտրանքային զեկույցների կազմում
  2. Մոնիտորինգի, հաշվետվությունների և ռազմավարական շահերի պաշտպանության վերաբերյալ վերապատրաստման ծրագրերի նախագծում
  3. Արդարադատության ոլորտի բարեփոխումների մոնիտորինգի և գնահատման համար ուսումնական պլանի, ուղեցույցի, գործիքների մշակում
  4. ՔԱ ոլորտի բարեփոխումների ՀԿ-հարթակի ստեղծում
  5. Արդարադատության մատչելիության վերաբերյալ մոնիտորինգի  և հետազոտական դրամաշնորհների տրամադրում
  6. Մշակել և կառավարությանը  ներկայացնել բարեփոխումների իրականացման վերաբերյալ հետազոտությունների և մոնիտորինգի հաշվետվությունները:
Հիմնական թիրախներ.
  • Արդարադատության նախարարություն
  • Ոստիկանություն
  • Քննչական մարմիններ
  • Դատախազություն
  • Դատարաններ
  • Քկ ծառայություն
  • Պրոբացիայի ծառայություն