Event

Դրամաշնորհ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար

Դրամաշնորհների հատկացման մրցույթ ՀՀ-ում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների համար

«Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում հայտարվում է  դրամաշնորհի հատկացման մրցույթ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար (ԲՈՒՀ):

Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի փետրվարի 1-ից: Չորս տարի տևողությամբ ծրագիրը իրականացվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ` Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի, և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կոնսորցիումի կողմից:

Այս դրամաշնորհի նպատակն է օժանդակել հայաստանյան բարձրագույն կրթական հաստատություններին մշակել Արդարադատության մատչելիության ոլորտում առկա կրթական ծրագրերի (առարկաների) նոր մոդուլներ և/կամ նոր կրթական ծրագիր և մոդուլներ: Ծրագրի կարևոր բաղադրիչ է բազմամասնագիտական և բազմաոլորտ մոտեցումը` ներառելով իրավաբան, հոգեբան, սոցիալական աշխատող մասնագետներ:

Սպասվող արդյունքներն են`

  1. Մշակված նոր բակալավրի կամ մագիստրոսական կրթական ծրագիր` համապատասխան մոդուլներով,
  2. Մշակված նոր մոդուլներ` գործող բակալավրիատի կամ մագիստրոսական կրթական ծրագրերում,
  3. Խրախուսել ուսանողներին գրել կուրսային և դիպլոմային աշխատանքներ, թեկնածուական, դոկտորական ատենախասություն և այլ գիտական աշխատություններ արդարադատության մատչելիության թեմաներով:

Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, տևողությունը, տրամադրվելիք դրամաշնորհի չափը… ՍԵՂՄԵԼ ԱՅՍՏԵՂ>>>

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները:

Մրցույթին մասնակցության փաթեթը անհրաժեշտ է ներկայացնել անգլերեն` էլեկտրոնային նամակ ուղարկելով [email protected] հասցեին` մինչև 2024 թվականի հուլիսի 12-ը:

Դուք կարող եք ներկայացնել ձեր առաջարկին առնչվող հարցերը մինչև 2024 թվականի հուլիսի 5-ը` [email protected] էլ. հասցեին: Հարցերի պատասխանները կտրվեն 5 աշխատանքային օրվա ընթացքում։