News

Անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալը

Այսուհետ հանցանք է անձի տիրապետությունից պատահաբար կամ սխալմամբ դուրս եկած կամ կորցրած գույքին այն անձի կողմից ապօրինի տիրանալը և իրենը կամ մեկ ուրիշինը դարձնելը, որն իմացել է, թե ով է գույքի իրական տիրապետողը և չի ձեռնարկել ողջամտորեն անհրաժեշտ միջոցներ գույքն իրական տիրապետողին վերադարձնելու համար։ 

Այս հոդվածի իմաստով` անձի տիրապետությունից դուրս եկած գույքի արժեքը պետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի չափըԿարող է պատժվել տուգանքով կամ հանրային աշխատանքներով կամ ազատության սահմանափակմամբ կամ կարճաժամկետ ազատազրկմամբ կամ ազատազրկմամբ Նշված հանցակազմի տարբերությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կարգավորվող«գտանքի» ինստիտուտից կայանում է նրանում, որ քրեական պատասխանատվությունն առաջանում է այն դեպքում, երբ «կորցրած գույքին» տիրացաած անձը գիտեր, թե ով է գույքի իրական տիրապետողը և չի ձեռնարկել ողջամտորեն անհրաժեշտ միջոցներ գույքն իրական տիրապետողին վերադարձնելու համար։