Event

Աշխատաժողով. Էլեկտրոնային հսկողություն և տնային կալանք

2024թ.-ի հուլիսի 12-13-ը «Տնային կալանք և էլեկտրոնային հսկողության» թեմայի շուրջ հրավիրվել էր աշխատանքային քննարկում: Հանդիպումը իրականացվեց ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (#Ջուրեմոնիա #Juremonia) ծրագրի և Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի օգնությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում քրեակատարողական համակարգի ռազմավարության իրականացմանը» նախագծի շրջանակում։

Աշխատաժողովին ներկա էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փաստաբաններ, քննիչներ և միջազգային փորձագետներ։

Աշխատաժողովի առաջին հատվածում իրավական փորձագետ Տաթևիկ Ղարիբյանը, խոսեց #Ջուրեմոնիա ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում իրականացված հետազոտության ընթացքից, մեթոդաբանությունից և գրանցված արդյունքներից։ Հետազոտության նպատակն էր նպաստել դատական և իրավական բարեփոխումների հանրային մշտադիտարկմանը: Այն իրականացրած կառույցներն էին` «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամը և «Մարդու իրավունքների պաշտպանության»  հայկական կենտրոնը:

Հաջորդիվ, միջազգային փորձագետներ Օլգա Տեշովիչը (Բելգրադի կրիմինոլոգիական և սոցիոլոգիականհետազոտությունների ինստիտուտ) և Մարիել Մաննիստեն (Էստոնիայի բանտային ծառայության վերականգնողական կենտրոն) ներկայացրին էլեկտրոնային հսկողության և տնային կալանք թեմաների առումով Սերբիայի և էստոնիայի փորձերը:

Քննարկումների, հարց ու պատասխանի արդյունքում վերջնական տեսքի բերվեց Հայաստանում տնային կալանքի բարելավմանն ուղղված առաջարկությունների փաթեթը, որը կներառվի ծրագրային վերջնական զեկույցում։

Վերջանական Զեկույցը կտրամադրվի ոլորտի պատասխանատուներին` իրավիճակային  բարելավումներ իրականացնելու նպատակով։