Ջուրեմոնիա հարթակի աշխատանքների շրջանակում 2024թ.-ի հունիսի 21-ին կայացած աշխատանքային հանդիպմանը ներկա էին «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի, «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամի (ԻԶՊՀ), «Մարդու իրավունքների պաշտպանության» հայկական կենտրոնի և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի ներկայացուցիչները: Հանդիպման նպատակը «Դեպի ավելի լավ քրեական և վարչական դատավարություն և կիրարկում» ենթադրամաշնորհային ծրագրի վերջնական զեկույցի և քաղաքականության համռոտագրին վերաբերող հարցերի քննարկումն էր և դուրսբերումների հիման վրա իրականացվելիք գործողությունների պլանի մշակումը:
«Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը նշեց, որ 2023թ.-ի մարտին ԻԶՊՀ-ն ներգրավվեց «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումն իրականացնող Արդարադատության նախարարության աշխատանքային խմբում, և հարկ է նշել, որ արդյունավետ համագործակցության արդյունքում հնարավոր դարձավ նախագծում ընդգրկել մի քանի առանցքային առաջարկություններ: Մասնավորապես՝
- անժառանգ գույքի բռնագանձման հետ կապված իրավաչափ կարգավորումներ։ Գործողիրավակարգավորումներով՝ համայնքը անժառանգ գույքի նկատմամբ սեփականությանիրավունքը ձեռք չի բերում ժառանգման իրավունքով, հետևաբար՝ չի կրում այդ գույքովմահացած սեփականատիրոջ պարտատերերի պահանջները բավարարելուպարտականությունը։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարվել է անհրաժեշտփոփոխություններ՝ անժառանգ գույքի նկատմամբ սահմանելով համայնքի ժառանգմանիրավունքը՝ դրա բոլոր իրավական հետևանքներով, այդ թվում պարտատիրոջ կողմիցներկայացված պահանջների հիման վրա այն բռնագանձելու հնարավորությունը։
- կատարողական ծախսերի հաշվարկման ոչ տարբերակված համակարգի և բռնագանձված գումարի բաշխման հերթականության իրավաչափության հետ կապված խնդիրները։ Այժմ հնարավոր է դարձել փոփոխել նշված կարգավորումը՝ սահմանելով մինչև Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն կատարման դիմում ներկայացնելը պարտապանին ծանուցելու պարտականություն և դատական ակտը կամովին կատարելու հնարավորություն 14 օրվա ժամանակահատվածում։
Օրենքը ուժի մեջ կմտնի 2025թ.-ի հուլիսի 1-ից:
Հաջորդիվ «Մարդու իրավունքների պաշտպանության» հայկական կենտրոնի տնօրեն Տաթևիկ Ղարիբյանը խոսեց տնային կալանքի հետ կապված խնդիրների մասին, մասնավորապես նշելով, որ կալանավորված անձը չի օգտվում նույն իրավուքներից, ինչ տնային կալանքի տակ գտնվող անձը (հաղորդակցության կամ հանձնուկը ստանալու հետ կապված սահմանափակումներ)։
Ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում դուրս բերված խնդիրների կարծիքների և առաջարկությունների փաթեթը կներկայացվի #Juremonia հարթակի անդամներին` համատեղ ջատագովություն իրականացնելու և ոլորտային բարեփոխումներ իրականացնելու նկատառումով: