Event

Արդարադատության եվրոպական օր 2025

2025թ.-ի հոկտեմբերի 28-ին Եվրասիա միջազգաձին համալսարանում անցկացվեց Արդարադատության եվրոպական օրվան նվիրված միջոցառում՝ JUST FAIR ենթադրամաշնորհի շրջանակում։ Այն իրագործվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (JUREMONIA) ծրագրի շրջանակում` Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի համակարգմամբ: Ենթադրամաշնորհի նպատակն է աջակցել երիտասարդ հետազոտողներին՝ ուսումնասիրելու արդարադատության հասանելիության բազմաչափ և միջդիսցիպլինար հայեցակարգը։

Միջոցառմանը ներկա էին Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Մարիկե Մոնրոյ-Վինթերի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների եւ մարդասիրական իրավունքի  ինստիտուտի տնօրեն տիկին Լաուրա Միլնը, մասնակիցներ ՀՀ Քննչական կոմիտեից, Պրոբացիայի ծառայությունից, ՀՀ ՆԳՆ կրթահամալիրից, ՀՀ Դատական դեպարտամենտից, քաղաքացիական հասարակությունից:

Ներկաները խոսեցին  Օրենքի գերակայության մարտահրավերներից, կրթական հաստատությունների և քաղաքացիական հասարակության համագործակցության կարևորությունից, մարդու իրավունքների զարգացման առումով ներպետական և միջազգային մակարդակներում կրթության և բազմապրոֆիլային գիտական աշխատանքի նշանակությունից, Հայաստանում արդարադատության ոլորտում ռազմավարական բարեփոխումներց, Հայաստան-ԵՄ համագործակցությունից:

Հաջորդիվ ներկայացվեց JUST FAIR ծրագրի մասնակիցների կողմից մշակված արդարադատության հասանելիության վերաբերյալ հետազոտական նախագծերը և ԵՄՀ Իրավաբանական կլինիկայի գործունեության մասին պատմող սահիկաշարը:

Միջոցառման առանձնահատուկ հատվածը տարբեր ֆակուլտետներում սովորող  ուսանողների վիզուալ ստեղծագործությունների ցուցադրությունն էր: Նրանց աշխատանքներում իրենց պատկերացումներն էին Արդարադատության ապագայի վերաբերյալ, ինչը միջոցառումը դարձրեց առանձնապես հիշարժան բոլոր ներկաների համար:

Կարդացեք նաև`

Իրավունքի երկխոսություն. ԵՄՀ-ն նշեց «Արդարադատության եվրոպական օրը»

Արդարադատության եվրոպական օր 2025