Դատախազ կարող է նշանակվել 22-ից մինչև 65 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը՝
1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի
Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.
2) տիրապետում է հայերենին.
3) որի նկատմամբ չեն տարածվում «Դատախազության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները.
4) ավարտել է համապատասխան ուսումնառությունը արդարադատության ակադեմիայում, եթե «Դատախազության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված դեպքերում չի ազատվում արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից.
Իսկ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման դատախազ կարող է նշանակվել առնվազն երկու տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձը։