2024թ.-ի մայիսի 16-ին կայացած #Ջուրեմոնիա հարթակի հանդիպման ժամանակ թեմաները, որոնց շուրջ ծավալվեցին քննարկումները կապված էին Արցախից բռնի տեղահանվածներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման ենթադրամաշնորհի և կալանավորված կանանց և անչափահասների հիմնախնդիրների հետ:
Նարե Հովհաննիսյանը («Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագաh) ներկաների ուշադրությունը հրավիրեց փակ հաստատություններում բուժանձնակազմի սոցիալ-հոգեբանական ծառայությունները մատուցող աշխատակիցների թափուր տեղերի, բժշկական տեսանկյունից կիրարկելի տեխնիկական միջոցների բացակայության, շենքային անմխիթար պայմանների, ոչ բոլոր բուժսենյակներում սանհանգույցների առկաության վրա:
Կալանավորված կանանց և երեխաների առումով բանախոսը մանրամասնեց նաև, որ բացի վերոհիշյալ բացակայող գործոններից այստեղ հավելվում է նաև երեխաների կրթական և դաստիարակչական միջավայրի տարրական պայմաների ոչ առկայությունը: Քննարկումների ժամանակ որոշվեց դիմել ՀՀ ԱՆ` պարզելու համար, թե ընթացիկ վերանորոգման աշխատանքների ավարտին բարձրաձայնված խնդիրներից, որոնց մասով է լինելու լուծումներ ու կարգավորումներ: Որոշվեց նաև ուսումնասիրել կանանց և երեխաների մասով առկա միջազգային փորձը և հարկ եղած դեմպքում կրկին դիմել ԱՆ խնդիրներին լուծումներ տալու նպատակդրմամբ:
Հաջորդիվ Քնարիկ Գարանֆիլյանը («Ընտանիք և համայնք» ՀԿ նախագահ) ներկայացրեց ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող «Մենք պարտավոր են ապրել» ենթադրամաշնորհային ծրագրի ընթացքը և կատարված աշխատանքները: 2024թ.-ի փետրվարից մեկնարկած Ծրագրի նպատակն է աջակցել Արմավիրի մարզում`մասնավորապես Մեծամոր խոշորացված համայնքում, բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց և երեխաների սոցիալ-հոգեբանական խնդիրների և տրավմաների հաղթահարմանը, ուսուցանել հիմնախնդիրների ինքնուրույն լուծման սոցիալական հմտություններ և օգնել նոր միջավայրում ադապտացիոն գործընթացին։ Մեկ տարի տևողության ծրագրի շրջանակում արդեն մշակվել և կիրարկվել է առաջնային կարիքների գնահատման ձևաթուղթը: Ձևավորված աշխատանքային խմբերում, ուր այցելում են կանայք, երեխաները, և երբեմն նաև ընտանիքի հայրերը, աշխատում են հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, արտ թերապևտ: Կազմակերպվել է նաև այց մշակութային հաստատություն, ինչը մասնակիցները շատ դրական են գնահատել:
Որոշվեց արցախահայերի հետ աշխատանքում փորձել ներդնել նաև գործիքներ, որոնք հնարավորություն կտան բացահայտել իրականացված աշխատանքներով պայմանավորված դրական փոփոխությունները: