2025թ.-ի դեկտեմբերի 4-ին «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավհանդիպում՝ #Juremonia հարթակի անդամ կազմակերպությունների մասնակցությամբ։ Հանդիպմաննպատակն էր քննարկել ընթացիկ ծրագրի ավարտից հետո համագործակցության շարունակմանհնարավորությունները և ամփոփիչ միջոցառման հնարավոր թեմաները։ Մասնակիցներըկարևորեցին նախաձեռնության շարունակականության ապահովումը, քանի որ ծրագրի ընթացքումհարթակի անդամներով խնդիրների բարձրաձայնումը, լուծումների առաջադրումը, հանդիպումների մասնակցությունը ոլորտային դերակատարների հետ միմիայն նպաստում են ավելի արագ հասնել նպատակային փոփոխություններին:
Հանդիպմանը մասնակիցները կիսվեցին իրենց մտքերով` Juremonia հարթակի հետագա գործառույթների շարունակականությունն ապահովելու առումով։ Ընդգծեց քաղհասարակության դերակատարության կարևորությունը ոլորտում հետագա աշխատանքի գործում, այդ թվում՝ պետական մարմիններին փորձագիտական աջակցություն տրամադրելուն, հանրային վերահսկողության շարունակականության և արդարադատության ոլորտի հաստատություններին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու հարցերում։
Որպես խնդիրներ վեր հանվեցին
- պետական մարմինների դոնորական դրամաշնորհներ ունենալու պարագայում ՔՀԿ-ների հետ մրցակցության առաջացումա, որը խաթարում է համագործակցությունը և նվազեցնում աշխատանքի ընդհանուր որակը։
- ՔՀԿ-ների կողմից մշակված առաջարկների օգտագործումը պետական հաստատությունների կողմից, սակայն առանց պատշաճ հղումների և նշումների։

Քննարկվեցին նաև պետական ծառայությունների մշտադիտարկման հետ կապված մտահոգությունները։ ՔՀԿ-ների իրականացրած մշտադիտարկումները և դրանցից բխող առաջարկությունների փաթեթները միշտ չէ, որ ընդունվում են պետական մարմինների կողմից։ Սակայն դա չպետք է հիասթափեցնի հանրային վերահսկողություն ու մշտադիտարկում իրականացնողներին։
Խնդիրներ կարող են առաջանալ նաև պետական մարմինների կողմից ՔՀԿ-ներին տրվող դրամաշնորհների արդյունքում, որը կարող է հանգեցնել սահմանափակումների, լիարժեք անկախ և արդյունավետ մշտադիտարկում իրականացնելուն։
Գայանե Հովակիմյանը տեղեկացրեց, որ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ն կշարունակի իրականացնել հարթակի քարտուղարության աշխատանքները, այդ թվում՝ www.juremonia.am կայքի սպասարկումը և հարթակի անդամների միջև էլեկտրոնային հաղորդակցությունը։ Նա նաև խրախուսեց բոլոր անդամներին ցուցաբերել առաջնորդություն և պատասխանատվություն՝ իրենց ծրագրերի շրջանակում հարթակի հետագա զարգացման և գործունեության համար գաղափարներ առաջադրելու հարցում։

Եվրասիա միջազգային համալսարանի ներկայացուցիչ Աննա Խվորոստյանկինան հայտնեց համալսարանի պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը հարթակի հետ։ Նա առաջարկեց հետագա գործընկերության տարբեր ձևաչափեր, այդ թվում՝ ուսանողների ներգրավումը Իրավաբանական կլինիկայի շրջանակում՝ հետազոտական աշխատանքների և խորհրդատվությունների տրամադրման նպատակով։ Նա նաև առաջարկեց դիտարկել CEPA-ի հետ հնարավոր համագործակցությունը։ Մասնակիցները կարևորեցին արդարադատության ոլորտի ծառայությունների և մեխանիզմների հասանելիության ապահովումը մարզային ՔՀԿ-ների համար, քանի որ ներկայումս գործընթացների մեծ մասը կենտրոնացած է Երևանում։ Նշվեց, որ մարզային կազմակերպությունները հաճախ բախվում են հանրային բացասական ընկալումների՝ դիտարկվելով որպես մարդկանց անձնական հարցերին միջամտողներ, և որ այս սխալ պատկերացումը անհրաժեշտ է վերանայել։
«Ընտանիք և համայնք» ՀԿ նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը խոսեց տեղահանված անձանց աջակցությանն ուղղությամբ ծրագրի շրջանակում ձեռք բերված դրական արդյունքների մասին և ընդգծեց այս աշխատանքի շարունակականության կարևորությունը։ Նա նաև նշեց անչափահասների շրջանում ագրեսիվ վարքագծի աճի հաճախականությունը և ոլորտում առկա խնդիրները՝ շեշտելով արդարադատության ոլորտում ծրագրերի և համագործակցության մեծ պահանջարկը։
Բոլոր մասնակիցները համաձայնեցին ակտիվորեն ներգրավվել ծրագրի ամփոփիչ միջոցառմանը՝ կիսվելով իրենց փորձով, որը կարտացոլվի նպատակային նիստերի քննարկումներում։
Ընդհանուր առմամբ, հանդիպումը արդյունավետ էր՝ Juremonia հարթակի հետագա գործունեության, պետական հաստատությունների հետ համագործակցության և արդարադատության ոլորտում առկա շարունակական մարտահրավերների քննարկման տեսանկյունից։ Մասնակիցները պարտավորվեցին շարունակել համատեղ ջանքերը՝ չլուծված խնդիրներին անդրադառնալու և հարթակի շարունակական զարգացմանն աջակցելու համար:
