News

Կարեկցանքի շարժառիթով սպանություն

Գործող #քրեական #օրենսգրքի 161-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանել #Տուժողի #խնդրանքով #սպանության #համար։

Հանցանքը նկարագրված է հետևյալ կերպ․ «Տասնութ տարին լրացած անձի սպանությունը նրա գիտակցված և կամովին արտահայտված խնդրանքով` նրան ֆիզիկական ուժեղ ցավից կամ տառապանքից ազատելու նպատակով՝ պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով»։Հատկանշական է, որ հանցանքը պետք է կատարվի տուժողի խնդրանքով։ Այսինքն, հանցավորը պետք է հավաստիանա, որ տուժողը լիարժեք գիտակցում է իր խնդրանքի էությունը։ Միևնույն ժամանակ, հանցավորի կողմից տուժողին կյանքից զրկելը հատկապես պետք է հետապնդի տուժողին ֆիզիկական ուժեղ ցավից կամ տառապանքից ազատելու նպատակ:
➡️Նախկին օրենսգրքով հանցանքը կյանքի ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով կամ կարեկցանքի շարժառիթով կատարելը համարվում էր մեղմացնող հանգամանք։ Իսկ կարեկցանքի շարժառիթով կատարված սպանությունը որակվում էր որպես հասարակ սպանություն։
⬆️Այժմ կարեկցանքի շարժառիթով սպանությունն առանձնացվել է առանձին հանցակազմով։