Event

ՀՀ ԱՆ նախարարի առաջին տեղակալի հետ քննարկվում են ծրագրային ընթացիկ աշխատանքները

2025թ.-ի նոյեմբերի 26-ին #Ջուրեմոնիա ծրագրի կոնսորցիումի երկու անդամները՝ «Սոցիալականարդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանը և «Քաղաքացիական հասարակությանինստիտուտ» ՀԿի  տնօրեն Արտակ Կիրակոսյանը, հանդիպեցին ՀՀ Արդարադատությաննախարարի տեղակալ Աննա Կարապետյանին։ Հանդիպման նպատակն էր քննարկել#Ջուրեմոնիա ծրագրի ընթացիկ գործունեությունը և նախապատրաստվել ծրագրի փակմանմիջոցառմանը։

Գ. Հովակիմյանը նախ և առաջ շնորհակալություն հայտնեց արդարադատության նախարարիառաջին տեղակալին Եվրասիա միջազգային համալսարանում Արդարադատության եվրոպականօրվա տոնակատարության ժամանակ ակտիվ մասնակցության և ելույթի համար, ինչը վստահորենխթանել է կրթական հաստատության և նախարարության համագործակցության կապերը։

Արդարադատության նախարարի տեղակալը իր հերթին ավելացրեց, որ #Ջուրեմոնիա ծրագրիմիջոցով ակադեմիական հաստատությունների և ՀՀ ԱՆ համագործակցության արդյունքումարդարադատության խորհրդի շրջանակում կլինեն ուսանողների ընդունելություններնախարարությունում և համագործակցությունը կրթական հաստատության հետ կշարունակվի այլնպատակային նախաձեռնությունների շրջանում։

Հաջորդիվ Ա. Կարապետյանին ներկայացվել է «Ջյուրեմոնիա» ծրագրի շրջանակումնկարահանված և հեռարձակված մեդիա արտադրանքները և քննարկվեց է ՀՀարդարադատության համակարգի մեդիա հարթակներով դրանց տարածմանհնարավորությունները։

Սպասվելիք միջոցառումների համատեքստում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»ՀԿի  տնօրեն Արտակ Կիրակոսյանը հրավիրեց նախարարի տեղակալին համատեղ անցկացնելարդարադատության ռազմավարություններին նվիրված աշխատաժողով՝ հաշվի առնելովկառավարության նոր մոտեցումը, որը ենթադրում է համապարփակ արդարադատությանռազմավարության մշակում՝ ներառելով բոլոր ենթաոլորտային գործողությունների ծրագրերը։ Ա.Կարապետյանը ընդգծեց «Ջյուրեմոնիա»-ի և քաղաքացիական հասարակությանկազմակերպությունների կարևոր դերը արդարադատության բարեփոխումների առանցքայինոլորտների առաջխաղացման գործում և համաձայնեց քննարկել այս առաջարկը գործընկերներիշրջանում և վերադառնալ առաջարկով։

ՀՀ ԱՆ նախարարի տեղակալի  հետ քննարկվեց նաև #Ջուրեմոնիա ծրագրի փակման միջոցառմանմանրամասները, անձամբ նախարարի տեղակալի  մասնակցության և պանելային նիստ վարելուհնարավորությունները:

Հանդիպման ավարտին Ա. Կարապետյանը առաջարկեց նաև անցկացնել առցանց հանդիպում#Ջուրեմոնիա ծրագրի կոնսորցիումի մեկ այլ անդամի  Միջազգային բանտային բարեփոխումներիկազմակերպության և ՄԻՊի հետ՝ նոր համագործակցության հնարավորությունները քննարկելու ևհամատեղ մեկնարկային միջոցառում կազմակերպելու նպատակով։

Կողմերը նաև պայմանավորվեցին ուսումնասիրել ծրագրի ավարտից հետո համագործակցությանշարունակականության հնարավորությունները։ Քննարկվեցին նաև համագործակցության նորհնարավոր ոլորտները, որոնք վերաաբերում են միջնորդությանը (մեդիացիա) և աշխատանքայինիրավունքների պաշտպանությանը։