Ըստ ՔՕ հոդված 19-ի
- Քրեական պատասխանատվության ենթակա է մեղսունակ ֆիզիկական անձը, որի 16 տարին լրացած է եղել հանցանքը կատարելու պահին, ինչպես նաև իրավաբանական անձը:
- Այն անձը, որի 14 տարին լրացած է եղել հանցանքը կատարելու պահին, ենթակա է քրեական պատասխանատվության սույն օրենսգրքի 155-161-րդ հոդվածներով, 166-170-րդ հոդվածներով, 191-րդ հոդվածով, 198-րդ հոդվածով, 252-րդ հոդվածով, 253-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով, 254-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով, 258-րդ հոդվածով, 264-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով, 297-րդ հոդվածով, 338-րդ հոդվածով, 339-րդ հոդվածով, 397-րդ հոդվածով կամ 398-րդ հոդվածով նախատեսված հանցանքների կատարման համար:
- Եթե անձը հասել է սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված տարիքի, սակայն մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետևանքով ունակ չի եղել գիտակցելու իր արարքի հակաիրավականությունը կամ ղեկավարելու իր արարքը, ապա ենթակա չէ քրեական պատասխանատվության:
- Եթե անձը հասել է սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված տարիքի, սակայն մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետևանքով ունակ չի եղել ամբողջությամբ գիտակցելու իր արարքի հակաիրավականությունը կամ ղեկավարելու իր արարքը, ապա պատիժ նշանակելիս դա հաշվի է առնվում որպես մեղմացնող հանգամանք: