News

Մշտադիտարկման զեկույցի քննարկում. Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներ

2025թ.-ի դեկտեմբերի 26-ին <<Սոցիալական արդարություն >> ՀԿ գրասենյակում կայացավ#JUREMONIA հարթակի տարեվերջյան հանդիպումը, ուր քննարկվեց  ՀՀ քրեակատարողական ևպրոբացիայի ոլորտի 2024-2026 թթ. գործունեության հիմնական ուղղություններիմշտադիտարկման և գնահատման Զեկույցը: 

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱՆ ներկայացուցիչներ, փորձագետներ, #JUREMONIA հարթակի անդամներ:

Հանդիպման առաջին հատվածում փորձագետ Սերգեյ Ղազինյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց իր հեղինակած Զեկույցը, որը վերաբերում էր քրեակատարողական և Պրոբացիայի ոլորտների բարեփոխումների ռազմավարության մշտադիտարկման արդյունքներին` 2024թ. մայիս-2025թ. սեպտեմբեր ժամանակահատվածի համար: Փորձագետը մանրակրկիտ խոսեց ռազմավարության գործողությունների ընթացքի, կատարման կարգավիճակի, սպասվելիք արդյունքների, առկա խնդիրների և արգելքների, առաջնահերթություն պահանջող լուծումների մասին (ծանոթանալ փորձագետի ներկայացմանը):

 

Փորձագետի ներկայացրած տվյալների շուրջ ծավալվեց քննարկում` ոլորտի դերակատարների և քաղաքացիական հասարակության անդամների անմիջական մասնակցությամբ: Հարթակի անդամների բարձրաձայնած որոշ հարցեր տեղում պարզաբանվեցին ՀՀ ԱՆ կառույցների ներկայացուցիչների կողմից: Ոլորտային որոշ իրավիճակներ հստակեցնելու համար Քրեականարդարադատության միջազգային փորձագետ Արշակ Գասպարյանը զուգահեռներ տարավ հայաստանյան իրավիճակի և միջազգային փորձի միջև, որը կարող է կիրառելի լինել տեղական համակարգերի համար:

 

Փորձագետ Սերգեյ Ղազինյանը ներկաներին հավաստիացրեց, որ հանդիպման քննարկման ժամանակ հնչեցրած  որոշ դիտարկումներ կզետեղվեն Զեկույցում, որից հետո լրամշակված փաստաթուղթը կտարածվի ՀՀ ԱՆ ներկայացուցիչների  և հանրության շրջանում:

Հավելենք, որ այս Զեկույցում առանձնացված խնդիրներից մի քանիսի մասով <<Սոցիալականարդարություն>> ՀԿ-ի ծրագրային թիմը որոշվեց իրազեկման արշավի միջոցով լուծումներ առաջարկել քրեակատարողական ծառայությանը: Փորձագետ Ս. Ղազինյանի ընդգծած որոշ խնդիրներ վերաբերում էին ՔԿ հիմնարկներում ազատությունից զրկված կանանց գենդերազգայուն երաշխիքների ապահովմանը, և կամ նույն հիմնարկներում կին ծառայողների աշխատանքի արժանապատվության, անվտանգության և մասնագիտական միջավայրին: Ծրագրի թիմը սկսեց համագործակցել ՔԿՀ ծառայության և լրագրող Աստղիկ Կարապետյանի հետ և առաջարկվեց նկարահանել 3 հոլովակ, որոնց միջոցով կբացահայտվեին ՔԿ հիմնարկներում ծառայություն իրականացնող կանանց վերաբերող հարցերը: Սույն հոլովակները կարող են վերափոխել կարծրատիպերը նման հիմնարկներում աշխատանք իրականացնելու տեսանկյունից և գուցե կմոտիվացնեն կանանց որպես աշխատատեղ դիտարկել նաև քրեակատարողական հիմնարկը:

Հանդիպման ավարտին խոսվեց նաև ռազմավարությունների տեսանկյունից կառավարության առաջիկա պլանների և նոր մոտեցումների մասին, որի վերջնարդյունքը պետք է լինի ոլորտայինմի քանի ռազմավարությունների միավորումը: Սպասվելիք նոր և միասնական ռազմավարության մշակման ընթացքում լիահույս ենք, որ մեր ադվոկացիայի արդյունքում հաշվի են առնվելու նաև արդարադատության ոլորտի ռազմավարությունների մշտադիտարկման արդյունքները, որոնք մշակվել են <<Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում>> ծրագրի շրջանակում քաղաքացիական հասարակության , մեդիա և ակադեմիական կառույցների կողմից: