Event

Մրցույթ. Հանրային իրազեկման նյութերի պատրաստում և տարածում

Ծրագիր` «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (#Juremonia, #Ջուրեմոնիա)

Մրցույթի կազմակերպիչ` «Սոցիալական արդարություն» ՀԿ

Հրապարակման ամսաթիվ` 1-ը նոյեմբերի 2024թ.

«Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի փետրվարի 1-ից: Չորս տարի տևողությամբ ծրագիրը իրականացվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ` Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի, «Միջազգային բանտայինբարեփոխումներ» կազմակերպության, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի, և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կոնսորցիումի կողմից: Նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության, լրագրողների, ուսանողների, կրթական հաստատությունների, հանրության դերը արդարադատության ոլորտի բարեփոխումներում:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Արդարադատության բարեփոխումների վերաբերյալ հանրության համար մատչելի, նորարարական հաղորդակցման նյութերի մշակում, պատրաստում և հեռարձակում (ինտերակտիվ ինֆոգրաֆիկաներ, պոդքասթների շարք, վավերագրական ֆիլմաշար, կրթական վիզուալների շարք… )

ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆ

Պատրաստված նյութերը առնվազն պետք է ներառեն դատաիրավական, ոստիկանության, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների, բանտային ու պրոբացիոն ոլորտները

ԿԴԻՏԱՐԿՎԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ

Հանրության ուշադրությունն առավել գրավելու տեսանկյունից ողջունվում է տվյալ նյութերում դերասանների, արվեսագետների, հայտնի մարդկանց ներգրավումը

ԿԱՐԵՎՈՐ ՆՊԱՏԱԿ Է

Ապահովել պատրաստված նյութերի հնարավորինս լայնորեն տարածում առցանց և ոչ առցանց ԶԼՄ-ներով

ԺԱՄԿԵՏՆԵՐ
Նյութերի պատրաստում և հեռարձակում` 8 ամիս

ՄՐՑՈՒՅԹԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Մրցույթին կարող են դիմել ստեղծագործող անհատներ, խմբեր և ոլորտում գործող մասնագիտացված կազմակերպություններ, որոնց հասանելի է նաև նյութերի տարածման հարթակներ: Տեխնիկական և ոճային սահմանափակումներ չկան։

ՀԱՅՏԱՏՈՒՆ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԻ

  1. նախկինում պատրաստած առնվազն 3 նմանատիպ աշխատանքների հղումներ և կազմակերպության պորտֆոլիոն
  2. առաջադրանքի իրականացման համար իրատեսական աշխատանքային գրաֆիկ
  3. լրացրած և ստորագրված ՀԱՅՏԱԹԵՐԹԸ (բեռնել այստեղ)

ԴԻՄԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Դիմումի փաթեթը ուղարկել [email protected]  էլ. հասցեին մինչ 1 դեկտեմբերի, 2024 թ.: Subject դաշտում նշել` Հանրային իրազեկման նյութերի պատրաստման և տարածման հայտ

Հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք գրել  [email protected]  էլ․հասցեին։

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Բաց մրցույթի արդյունքների մասին բոլոր հայտատուներին կտեղեկացվի 2024թ.-ի դեկտեմբերի 10-ին: Ընտրված կազմակերպության հետ կկնքվի վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր` մրցույթի արդյունքների ամփոփման և փաստաթղթավորման ավարտի հաջորդ օրը: