News

Ուղեցույցային փաստաթղթերի նախագծերի քննարկում ԱՆ-ում

2025թ.-ի մայիսի 8-ին #ՋՈՒՐԵՄՈՆԻԱ ծրագրի կոնսորցիումի երկու անդամներ`«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանը և Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպության (PRI) տարածաշրջանային տնօրեն Տիրա Ճանթուրիան հանդիպել են ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանին և Արդարադատության նախարարության և Ծառայության կենտրոնական մարմնի ներկայացուցիչներին:

Աշխատանքային հանդիպման ընթացքում  Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության դիտարկմանն են ներկայացնել քրեակատարողական հիմնարկներ այցելող անձանց՝ հատկապես կանանց և երեխաներին խուզարկության ենթարկելու ուղեցույցի նախնական տարբերակը, ուր ներառված են ոլորտին վերաբերող ժամանակակից միջազգային չափանիշները, ինչպես նաև այլ երկրների լավագույն փորձի ուսումնասիրությունները։ Ուղեցույցի հիմքում ընկած է քրեակատարողական հիմնարկներում անվտանգության ապահովման և միևնույն ժամանակ անձի արժանապատվության հավասարաչափության սկզբունքը։

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում խուզարկությունների անցկացման առանձնահատկությունները, գործընթացի բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Ձեռք է բերվել համաձայնություն հանդիպումից հետո ուղեցույցերի վերջնական տարբերակները առցանց շրջանառել ոլորտային կառույցների և ՀԿ սեկտորի շրջանում` լրամշակումների և դիտարկումների համար:

Մինչ ուղեցույցերի հանրայնացումը կիրականացվի ևս մեկ հանդիպում-քննարկում ոլորտի դերակատարների և հանրային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Կարդացեք նաև`

Աշխատանքային հանդիպում Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպության ներկայացուցչի հետ