News

Ուղեցույցային փաստաթղթերի ներկայացում

2025թ.-ի հուլիսի 16-ին «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներիմշտադիտարկում» ծրագրի կոնսորցիումի երկու անդամների` «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի և«Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության (PRI) ջանքերով կազմակերպել էր հանդիպում, որի նպատակը «Քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանությունների և ինքնավնասման կանխարգելման և անձնական խուզարկությունների կիրառման կարգավորումների» թեմաներով մշակված ուղենիշային փաստաթղթերի քննարկումն էր։

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներ, ինչպես նաև #Ջուրեմոնիա հարթակի գործընկեր և ոլորտային այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Բացման խոսքով հանդես եկավ «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանը՝ առանձնացնելով քննարկման նպատակը, իրականացված աշխատանքների բովանդակային սպեկտորը: Հատուկ շեշտադրվեց արված աշխատանքների ընթացքում և հետագայում դրանց ներդրման ժամանակ ՀՀ Արադարադատության նախարարության հետ սերտ համագործակցության կարևորությունը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ծրագրի ղեկավար և կոնսորցիումի անդամ Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ Գայա Ռիետվելդը, ով ներկայացրեց ծրագրի հիմնական ուղղությունները՝ ընդգծելով միջազգային գործընկերների կարևոր աջակցությունը տվյալգործընթացում։

ՀՀ ԱՆ նախարարի տեղակալ Գ․ Քոչարյանը իր ելույթում առանձնացրեց նման քննարկումների և փաստաթղթերի նշանակությունը՝ արդարադատության համակարգում ընթացող բարեփոխումների համատեքստում։

Քննարկման սեղանին դրված երկու ուղենիշային փաստաթղթերը

  • Քրեակատարողական հիմնարկներում անձնական խուզարկությունների կանոնակարգերը
  • Քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանությունների և ինքնավնասումներիկանխարգելում

մշակվել էին «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Տիրա Ճանտուրիայի կողմից։ Աշխատանքներին իր լրամշակումներով և ուղղորդումներով աջակցել է «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանը

Տ. Ճանտուրիան միջոցառման ընթացքում ներկայացրեց փաստաթղթերի բովանդակությունը՝ հիմնված միջազգային չափանիշների և լավագույն փորձի ուսումնասիրությունների վրա։ Յուրաքանչյուր փաստաթղթի ներկայացումից հետո տեղի ունեցան խորքային քննարկումներ, որոնց ընթացքում քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները ներկայացրին գործող պրակտիկան, առկա խնդիրները և դրանց զուգակցումը միջազգային փորձի հետ։

Գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ևս բարձրացրին խնդիրներ, որոնք արձանագրվել էին ՔԿՀ-ներ մշտադիտարկման այցերի և ոլորտային հետազոտությունների ընթացքում։

Գործող իրավիճակը վերլուծելու և հնարավոր լուծումներ առաջադրելու տեսանկյունից այս քննարկումը դարձավ արդյունավետ հարթակ պետական մարմինների և քաղաքացիականհասարակության ներկայացուցիչների համար:

Հաջորդիվ կշրջանառվեն մշակված փաստաթղթերը` դրանց լրամշակելու,  թարգմանության և ներդրման նկատառումով:

Կարդացեք նաև`