Event

Վերապատրաստումից մինչև ազդեցություն

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի
բարեփոխումների մշտադիտարկում» (#JUREMONIA #ՋՈՒՐԵՄՈՆԻԱ) ծրագրի «Վերապատրաստումից
մինչև ազդեցություն. Հայաստանի ՀԿ-ների համար այլընտրանքային զեկույցներ ներկայացնելու
հմտությունների բարելավում» ենթադրամաշնորհի շրջանակում 2025թ.-ի փետրվարի 7-9-ը իրականացվեց
եռօրյա վերապատրաստումների շարք:

Մասնակիցները շուրջ 20 քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ և ուսանողներ էին, որոնք իրենց առօրյա գործունեությունում անմիջական կապ ունեն մարդու իրավունքների պաշտպանության հարցերին:
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմներին նվիրված եռօրյա դասընթացը
իրականացվեց «Իրավունքի կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության մենթորությամբ
և փորձագետների խմբով:


Դասընթացի ընթացքում նախ և առաջ ներկայացվեց #ՋՈՒՐԵՄՈՆԻԱ ծրագիրը, ոլորտային ծածկույթը,
արդեն իսկ իրականացված գործողությունները և գրանցված հաջողությունները: Որպես քաղաքացիական
հասարակության ներուժի զարգացման գործիք խոսվեց այս ենթադրամաշնորհի գործողությունների
շրջանակից, որից հետո անցում կատարվեց բուն դասընթացին:

Դասընթացի ժամանակ մանրամասն անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ԵՄ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին, ԵՄ-Հայաստան համագործակցության իրավիճակային մոդելին, նշված կառույցների գործառույթներում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման
հնարավորություններին, այլընտրանքային զեկույցներ, բողոքներ ներկայացնելու և դիտարկումներ
ապահովելու հմտություններին:
Տեսական գիտելիքների փոխանցման ամրապնդումը իրականացվեց գործնական վարժանքներով: