News

Տուժողի խնդրանքով սպանություն

Նախկին օրենսգրքով հանցանքը կյանքի ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով կամ կարեկցանքի շարժառիթով կատարելը համարվում էր մեղմացնող հանգամանք։ Իսկ կարեկցանքի շարժառիթով կատարված սպանությունը որակվում էր որպես հասարակ սպանություն։

Այժմ կարեկցանքի շարժառիթով սպանությունն առանձնացվել է առանձին հանցակազմով։

Գործող քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանել Տուժողի խնդրանքով սպանության համար։

Հանցանքը նկարագրված է հետևյալ կերպ․

«Տասնութ տարին լրացած անձի սպանությունը նրա գիտակցված և կամովին արտահայտված խնդրանքով` նրան ֆիզիկական ուժեղ ցավից կամ տառապանքից ազատելու նպատակով՝ պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով»։

Հատկանշական է, որ հանցանքը պետք է կատարվի տուժողի խնդրանքով։ Այսինքն, հանցավորը պետք է հավաստիանա, որ տուժողը լիարժեք գիտակցում է իր խնդրանքի էությունը։ Միևնույն ժամանակ, հանցավորի կողմից տուժողին կյանքից զրկելը հատկապես պետք է հետապնդի տուժողին ֆիզիկական ուժեղ ցավից կամ տառապանքից ազատելու նպատակ: