News

Քննարկում. ՀՀ Համընդհանուր պարբերական զեկույցի (UPR) ներկայացում

2025թ.-ի  հունվարի 22-ին «Սոցիալական արդարություն» ՀԿ ծրագրերի ղեկավար Գևորգ Սիմոնյանը և #ՋՈՒՐԵՄՈՆԻԱ հարթակի ներկայացուցիչները մասնակցեցին ՀՀ Համընդհանուր պարբերականդիտարկման (UPR) 4-րդ շրջանի զեկույցի երկրորդ քննարկմանը:

Քննարկմանը ներկա են եղել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, արդարադատության նախարարիտեղակալ Աննա Կարապետյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ  Ժակոբը, շուրջ տասը քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման առաջին հատվածում ներկայացվել է զեկույցի նախագիծը, դրանում ընդգրկված թեմաների ընտրության առաջնահերթությունները, հաշվետու ժամանակահատվածում մարդուիրավունքների ոլորտում ՀՀ կատարված աշխատանքները:

Հաջորդիվ ընթացել է քննարկումների, հարց ու պատասխանի, ինչպես նաև զեկույցում հնարավոր լրամշակումներ իրականացնելու փուլը:

Գևորգ Սիմոնյանը, ելնելով հանդիպման համատեքստում իրականացված աշխատանքներից,  մասնակիցներին ներկայացրել է 22 կառույցից բաղկացած #ՋՈՒՐԵՄՈՆԻԱ հարթակը, հարթակի համատեղ ջանքերով մշակված և 2024թ.-ի հոկտեմբերին ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հարցերով կոմիտե ներկայացված այլընտրանքային զեկույցը: Հանձնված զեկույցում ընդգրկված թեմաները և առաջարկությունները ծավալվել են 3 ուղղություններով`

  1. Դատախազական հսկողության փոխարինում դատական հսկողությամբ
  2. Հանցավորության դեմ պայքարի ռազմավարության ընդունման անհրաժեշտություն
  3. ՀՀ քրեական օրենսգրքում պատժաչափերի փոփոխության/մեղմացման անհրաժեշտություն

Հնչած հարցերի ու քննարկումների արդյունքում լրամշակված և ամփոփված Զեկույցը կներկայացվի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: