2025թ.-ի հունվարի 29-ին կայացած #JUREMONIA հարթակի հանդիպման դիտակետում ծրագրի շրջանակում ենթադրամաշնորհներ շահած մեդիա ներկայացուցիչների կատարած աշխատանքների վերլուծություններն էին, իրական դեպքերի հիման վրա քաղված դասերի քննարկումը, բացահայտումների հիման վրա ոլորտային առաջարկների ներկայացման հնարավորությունները և համատեղ ջանքերով իրատեսական փոփոխությունների առաջադրումները:
Լագրող Աստղիկ Կարապետյանը իրականացրած «Բարեփոխումների մեկնաբանում» ենթադրամաշնորհի բուն նպատակը հանրությանը մատչելի լեզվով, ձևաչափով, իրականացման գործիքաշարով, ոլորտային պատասխանատուների գործառույթներով, ազդեցության կանխատեսելիությամբ դատաիրավական և քրեակատարողական ոլորտների բարեփոխումների ներկայացումն էր: Ծրագրի ընթացքում հրապարակվել է 4 դատաիրավական և 4 քրեակատարողական ոլորտի բարեփոխումներին վերաբերող խորը վերլուծական և հետազոտական տարրերով հոդվածներ և ձայնագրեր: Ա. Կարապետյանը նյութերը պատրաստելու ընթացքում տեղեկությունները հավաքել է հարցազրույցների, հարցումների և առկա բաց աղբյուրնեի միջոցով: Ծրագրի ընթացքում առաջացած հիմնական խոչընդոտը եղել է քրեակատարողական հիմնարկներ լրագրողի մուտքի արգելքը: Լրագրողի հետևողականության, սկսած գործի նպատակին հասնելու ջանքերի շնորհիվ է, որ հնարավոր է եղել իրականացնել առաջադրված խնդիրները: Լրագրողի աշխատանքի ընթացքում դուրս բերված խնդիրների լուծումներից է ոլորտային Մեդիա ուղեցույցի խիստ անհրաժեշտությունը, երբ խոսքը վերաբերում է լրագրող-ՔԿՀ համագործակցությանը: Ուղեցույցը կօգնի տարանջատել իրական և մտացածին սահմանափակումները, հասկանալ ազատազրկվածների հետ առանձնազրույցների արգելքների հիմքերը, շահառուներին հարցազրուցի հրավիրման կերպի և իրազեկման չափորոշիչները:
Հավելենք, որ Աստղիկ Կարապետյանի ծրագրային բոլոր աշխատանքները հրապարակվել են www.evnreport.com կայքում:
Հանդիման երկրորդ հատվածում իր կատարած աշխատանքները ներկայացրեց «Իմ ձայնը լսելի է» ենթադրամաշնորհ իրականացրած անկախ լրագրող Արմենակ Դավթյանը: Լրագրողի աշխատանքների թեմատիկ շրջանակը վերաբերել է պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարելավմանը: Լրագրողը ծրագրի իրականացման ժամանակ առաջացած խոչընդոտներից կրկին առանձնացրեց ՔԿՀ մուտք գործելու արգելքը:
Ա. Դավթյանը թեմայի առնչությամբ պատրաստել է 20 մեդիա նյութեր (հոդված, տեսանյութ, ռադիոհաղորդում, փոդքասթ), որոնք կհրապարակվեն նաև «Իմ ձայնը լսելի է» վերտառությամբ հեղինակային գրքույկում:
Արմեն Դավթյանի ծրագրային բոլոր աշխատանքները հրապարակվել և սփռվել են www.aravot.am առցանց կայքէջում և Հայաստանի հանրային ռադիոյով.
Հանդիպման ավարտին որոշվեց կազմակերպել տեղեկատվական հանդիպումներ հետաքրքրված լրագրողների և քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատուների մասնակցությամբ: Որոշվեց նաև ծրագրի թիմի նախաձեռնությամբ կազմակերպել հանդիպումներ ոլորտի դերակատարների հետ և քննարկել լրագրողների արձանագրած խնդիրները և ներկայացնել համապատասխան առաջարկները:
Ծրագրի շրջանակում պատրաստված բոլոր ՄԵԴԻԱ նյութերը կարդալ այստեղ