News

Վերականգնողական արդարադատություն

Հարթակի աշխատանքների շրջանակում 2024թ.-ի հունիսի 4-ին կայացած հանդիպմանը ներկա էին «Սոցիալական արդարություն» ՀԿ թիմը և ենթադրամաշնորհային ծրագիր իրականացնող «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ  իրավաբան Անահիտ Մկրտչյանը։

ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող #Juremonia ծրագրի շրջանակում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ -ն ստացել է ենթադրամաշնորհ` իրականացնելու համար «Հանրային աշխատաքները որպես վերականգնողական արդարադատության միջոց» թեմայով հետազոտություն: 2023թ.-ի հուլիսին մեկնարկած Ծրագրի տևողությունը մեկ տարի է:

Ծրագրի շրջանակներում կազմվել են հարցաշարեր և 4 մարզերում անցկացվել հարցազրույցներ փաստաբանների, մեղադրյալների, դատավորների, դատախազների, պրոբացիայի աշխատակիցների և գործատուների հետ։

Բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են քրեական ենթամշակույթի տարրերին, Պրոբացիայի ծառայության աշխատակիցների և գործատուների համագործակցության բացերին, շահառուներին առաջարկվող հանրային աշխատանքների տեսակների սահմանափակ և ոչթարմացված լինելուն, շահառուների հետ համագործակցելիս գործատուների ոչ պատրաստվածությանը…:

Խնդիրների կարգավորման տեսանկյունից քննարկվեցին առկա իրավական ակտերը, հոդվածները և առաջարկությունների փաթեթը:

Զեկույցի վերջնական ներկայացումը կլինի 2024թ.-ի հունիսի 27-ին, որից հետո Հարթակի անդամների հետ միասին կիրականացվի զեկույցի հիման վրա պատրաստված Քաղաքականության համառոտագրի ջատագովության փուլը` ՀՀ  ոլորտային դերակատարների ներգրավմամբ: