Ծրագիր` «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (#Juremonia, #Ջուրեմոնիա)
Մրցույթի կազմակերպիչ` «Սոցիալական արդարություն» ՀԿ
Հրապարակման ամսաթիվ` 1-ը նոյեմբերի 2024թ.
«Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի փետրվարի 1-ից: Չորս տարի տևողությամբ ծրագիրը իրականացվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ` Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի, «Միջազգային բանտայինբարեփոխումներ» կազմակերպության, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի, և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կոնսորցիումի կողմից: Նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության, լրագրողների, ուսանողների, կրթական հաստատությունների, հանրության դերը արդարադատության ոլորտի բարեփոխումներում:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Արդարադատության բարեփոխումների վերաբերյալ հանրության համար մատչելի, նորարարական հաղորդակցման նյութերի մշակում, պատրաստում և հեռարձակում (ինտերակտիվ ինֆոգրաֆիկաներ, պոդքասթների շարք, վավերագրական ֆիլմաշար, կրթական վիզուալների շարք… )
ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆ
Պատրաստված նյութերը առնվազն պետք է ներառեն դատաիրավական, ոստիկանության, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների, բանտային ու պրոբացիոն ոլորտները
ԿԴԻՏԱՐԿՎԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
Հանրության ուշադրությունն առավել գրավելու տեսանկյունից ողջունվում է տվյալ նյութերում դերասանների, արվեսագետների, հայտնի մարդկանց ներգրավումը
ԿԱՐԵՎՈՐ ՆՊԱՏԱԿ Է
Ապահովել պատրաստված նյութերի հնարավորինս լայնորեն տարածում առցանց և ոչ առցանց ԶԼՄ-ներով
ԺԱՄԿԵՏՆԵՐ
Նյութերի պատրաստում և հեռարձակում` 8 ամիս
ՄՐՑՈՒՅԹԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Մրցույթին կարող են դիմել ստեղծագործող անհատներ, խմբեր և ոլորտում գործող մասնագիտացված կազմակերպություններ, որոնց հասանելի է նաև նյութերի տարածման հարթակներ: Տեխնիկական և ոճային սահմանափակումներ չկան։
ՀԱՅՏԱՏՈՒՆ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԻ
- նախկինում պատրաստած առնվազն 3 նմանատիպ աշխատանքների հղումներ և կազմակերպության պորտֆոլիոն
- առաջադրանքի իրականացման համար իրատեսական աշխատանքային գրաֆիկ
- լրացրած և ստորագրված ՀԱՅՏԱԹԵՐԹԸ (բեռնել այստեղ)
ԴԻՄԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Դիմումի փաթեթը ուղարկել [email protected] էլ. հասցեին մինչ 1 դեկտեմբերի, 2024 թ.: Subject դաշտում նշել` Հանրային իրազեկման նյութերի պատրաստման և տարածման հայտ
Հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք գրել [email protected] էլ․հասցեին։
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Բաց մրցույթի արդյունքների մասին բոլոր հայտատուներին կտեղեկացվի 2024թ.-ի դեկտեմբերի 10-ին: Ընտրված կազմակերպության հետ կկնքվի վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր` մրցույթի արդյունքների ամփոփման և փաստաթղթավորման ավարտի հաջորդ օրը: