News

JUST FAIR. տրված է նոր ակադեմիական ծրագրի մեկնարկը

Հայտարարվել են «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում հայտարարված ակադեմիական վերջին ենթադրամաշնորհի գնահատման արդյունքները:

2025թ.-ի հունվարի 8-ին «Սոցիալական արդարություն»  ՀԿ-ի և «Եվրասիա միջազգային համալսարան»-ի միջև կնքված  համագործակցության նոր պայմանագրով ամրագրվեց «Արդարադատության ուսումնասիրություններ. մատչելիության խթանում նորարարական հետազոտությունների միջոցով (JUST FAIR)» անվամբ ակադեմիական երրորդ ծրագրի մեկնարկը:

Մեկ տարի տևողությամբ ծրագրի ընթացքում կմշակվի և կներդրվի Արդարադատության մատչելիության վերաբերյալ նորարարական հետազոտական ​​մոդուլ: Մոդուլը կներգրավի հայաստանյան տարբեր բուհերի ուսանողներին, կխթանի նրանց ակադեմիական հետաքրքրությունը արդարադատության մատչելիության կարևորագույն հիմնախնդիրների նկատմամբ և նրանց կտրամադրի համապարփակ աջակցություն, ներառյալ մեթոդական ուղղորդում, մենթորություն, նյութատեխնիկական աջակցություն և ֆինանսական ռեսուրսներգործնական հիմնախնդիրներին նվիրված ավարտական ​​թեզերի պատրաստման համար:

ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում Արդարադատության մատչելիության համատեքստում հայտարարված 3 ակադեմիական ենթադրամաշնորհների նախադրված վերջնարդյունքների շարքից թերևս առանձնակի ուշադրության է արժանի այն փաստը, որ միջազգային չափանիշներին համապատասխան մշակված ծրագրերով ուսումնառություն ստացածների միջոցով նաև հնարավոր կլինի շարունակականապահովել արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկումը և գնահատումը: