Event

Փոքր դրամաշնորհի հատկացման մրցույթ հասարակական կառույցների համար_Ոստիկանական բարեփոխումներ

ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող #Juremonia ծրագրի շրջանակում հայտարարվում է դրամաշնորհի հատկացման մրցույթ քաղաքացիական հասարակության կառույցների համար:

Դրամաշնորհի հատկացման նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության իմաստալից դերը արդարադատության ոլորտի բարեփոխումներում` դրանով իսկ ապահովել ՀՀ-ում հաշվետու, թափանցիկ և մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխանող արդարադատության համակարգ ստեղծելուն:

Դրամաշնորհի հայտը պետք է վերաբերի 2024-2026 թվականների Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագծում (տես նախագիծը այստեղ) ուրվագծված  բարեփոխումների վերլուծությանը, գնահատմանը, դրանց հնարավոր ազդեցությանը:

Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, տևողությունը, տրամադրվելիք դրամաշնորհի գումարը, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող կազմակերպություններին ներկայացվող պահանջներին ծանոտանալ   ԱՅՍՏԵՂ>>>

Մրցույթին դիմած Առաջատար կազմակերպությունը պետք է ունենա երեք տարվա գրանցում, իսկ Կոնսորցիումով դիմելու դեպքում գործընկեր կազմակերպությունը կարող է ունենալ երեք տարիից պակաս գրանցում:

Մրցույթի մասնակցության փաթեթը անհրաժեշտ է ներկայացնել անգլերեն` էլեկտրոնային նամակ ուղարկելով [email protected] հասցեին` մինչև 2025 թվականի մարտի 15-ը ժամը՝ 15:00 (GMT+4):