Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում 2025թ. հունիսի 11-13-ը Բեռլինում կայացավ ուսումնական այց՝ ՀՀ արդարադատության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպություններիներկայացուցիչների մասնակցությամբ:
Այցի նպատակն էր Գերմանիայի փորձի և մասնագիտական կարողությունների զարգացմանմիջոցով խթանել ոլորտային քաղաքականությունների մշակման, օրենսդրական բարեփոխումներիև միջգերատեսչական համագործակցության մեխանիզմների ամրապնդմանն ու կայացմաննուղղված գործընթացները։
«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանը, շատ կարևորելով և մասնակցելով փորձի փոխանակման այս հանդիպմանը` որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ և Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի անդամ, շատ օգտակար է համարում դիտարկված ընտանիքում բռնություն գործադրած անձանց հետ աշխատանքի այս փորձը, գործնական աշխատանքները, նաև կիրառելի՝ միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ զարգացնելու հնարավորությունները։
Լուսանկարները` ԵԽ պաշտոնական կայքէջից