«Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» չորսամյա ծրագրի շրջանակում նախանշված էր փորձագետի ներգրավմամբ իրականացնել Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և գործողությունների ծրագրի նախնական և վերջնական մշտադիտարկումներ: 2022թ.-ին փորձագետի ներգրամամբ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ը թիմը իրականացրել էր նախնական ելակետային գնահատում 2020-2022 թվականների ՀՀ Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագիրը: Վերջնական գնահատում իրականացենլու ժամանակ ՀԿ թիմը և ներգրավված նոր փորձագետը առերեսվեցին տվյալների բացակայության խնդրին, քանի որ 2024-2026 ռազմավարությունը մշակվել էր նախորդից 2 տարի հետո և գործողության էր դրվել 2025թ.-ի սկզբին:
«Սոցիալական արդարություն» ՀԿ-ը թիմը առաջացած խնդրի առումով խորհրդակցեց ծրագրի առաջատար կազմակերպության` Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչների հետ, և որոշում կայացվեց փորձագիտական աջակցություն տրամադրել Ներքին գործերի նախարարությանը Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքներում:
ՀԿ թիմը և ներգրավված փորձագերտը մասնակցեցին հուլիսի 11-ին և 12-ին ՆԳ նախարարության գլխավորությամբ կազմակերպված քաղաքացիական հասարակության և շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ հանրային քննարկումներին, որոնք վերաբերում էին Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի մշակման գործընթացին:
Քննարկումների նպատակն էր ներկայացնել ռազմավարական մոտեցումները և գծագրել համագործակցության հնարավոր ուղիները` գործընթացն առավել ներառական դարձնելու համար։ Ծրագրի մշակման հիմքում դրված են ինստիտուցիոնալ մոտեցումներ, իսկ հանցավորության կանխարգելումը դիտարկվում է ոչ միայն իրավական, այլև սոցիալական տեսանկյունից:
«Սոցիալական արդարություն» ՀԿ և ՆԳՆ այս նոր համագործակցության արդյունքում Հանցավորության դեմ պայքարի ռազմավարության փաստաթղթի նախնական տարբերակը հաջորդիվ շրջանառվել է ոլորտային կառույցների ներկայացուցիչների շրջանում: Հաջորդիվ կլինեն լրամշակումների փուլերը` առցանց երկխոսությունների, #ՋՈՒՐԵՄՈՆԻԱ հարթակի ներկայացուցիչներով ֆոկուս խմբերի քննարկումների հենքով:
Կարդացեք նաև`