Կազմակերպությունը հիմնադրվել է 2004 թվականին։ Իրականացնելով և մասնակցելով տարբեր նախաձեռնությունների ու ծրագրերի՝ Կազմակերպությունն իր առավել ակտիվ դերակատարումն է ունեցել 2011 թվականից՝ հատկապես մեր երկրում տեղի ունեցող դատական և իրավական բարեփոխումներում։
Կազմակերպությունն իր կայուն մասնակցությունն է ունեցել 2012-2016 թվականների դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող միջոցառումների մշակման աշխատանքներին՝ լծվելով նաև պատիժների կատարման ոլորտում կարևորագույն ինստիտուտների ներդրման ու կայացման աշխատանքներին, ինչպիսին մեր երկրում անչափահասների արդրադատությունը կամ Պրոբացիայի Ծառայությունն է։
Մենք ձգտում ենք պաշտպանել ժողովրդավարության արժեքները և հանդես ենք գալիս հավասար արդարության և Օրենքի և Իրավունքի գերակայության օգտին: Մենք աշխատում ենք ամրապնդել ժողովրդավարությունը, պաշտպանել համայնքի և մարդկանց ազատությունն ու անվտանգությունը և նվազեցնել ազատությունից զրկելու պրակտիկան:
Մենք տեսնում ենք մեր երկրում կատարվող ոլորտային փոփոխությունները, բայց/և հավատում ենք, որ Հայաստանում ողջ արդարադատության, հատկապես՝ քրեական արդարադատության համակարգը պիտի բարեփոխվի՝ արարքակենտրոն մոտեցումից անցնելով մարդակենտրոն մոտեցման, իսկ պատիժների համակարգը՝ պատժողականից դեպի վերականգնողական արդարադատության՝ խրախուսելով արտադատական լուծումները (մեդիացիա/հաշտարարություն, վերականգնում),ազատազրկմանն այլընտրանք միջոցներն ու պատժատեսակները։
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
ՆՊԱՏԱԿՆԵՐ
Մեր ծրագրերն ու նախաձեռնություններն ուղղված են քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումներին, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների պաշտպանությանը
Ազգային մակարդակում
Համայնքային/դաշտային մակարդակում
Անհատական/Դեպքի մակարդակում
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.Արդարադատության և պատիժների ոլորտի բարեփոխումներ, ներառյալ բանտային և պրոբացիոն բարեփոխումներ. Պատիժների համակարգի հումանիզացիա, ազատազրկման այլընտրանքների խրախուսում, վերասոցիալականացում և հետազատման արդյունավետ խնամք:
2.Անչափահասների արդարադատության համակարգի բարեփոխում. երեխայի լավագույն շահի, լսված լինելու և բռնությունից զերծ լինելու իրավունճների խրախուսում արդարադատության համակարգի բոլոր փուլերում, երեխաների և երիտասարդների նկատմամբ արտադատական լուծումների խրախուսում (diversion), վերականգնողական արդարադատության գործիքակազմի ներդրում:
3.Երեխաների պաշտպանություն և հանցավորության կանխարգելում. հանցավորության կանխարգելման հայեցակարգերի և ռազմավարությունների մշակում և պատկան մարմիններին տրամադրում, միջգերատեսչական մոտեցմամբ վտանգի տակ գտնվող երեխաների համար համայնքահեն լուծումների և ուղղորդումների առաջադրում:
4.Ընտանեկան բռնություն. պետական և ոչ պետական դերակատարների կողմից բազմամասնագիտական ուղղորդումների և արձագանքման խթանում և օժանդակում ազգային և համայնքային մակարդակում:
ԱՆՁՆԱԿԱԶՄ
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
Ազգային մակարդակում
Երեխաների պաշտպանության ցանց (նախկին նախագահություն)
ՄԻՊ գրասենյակին առնթեր խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խումբ
Պրոբացիայի ծառայության աջակցության ազգային ցանց
Հայաստանի արդարադատության նախարարությանն առընթեր հասարակական խորհուրդ
Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ
Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ