2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական նոր օրենսգրքով նախատեսվել է ևս մեկ նորույթ՝ քրեական օրենքի անալոգիայով կիրառման հնարավորություն, որը մինչ այս արգելվում էր։
Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի․ «Քրեական օրենքի Ընդհանուր մասի նորմերը կարող են անալոգիայով կիրառվել, եթե դա չի վատթարացնում անձի վիճակը»:
Հարկ է նշել, որ անալոգիայի կիրառումը նախատեսվել է միայն օրենսգրքի Ընդհանուր մասի նորմերի համար, այն էլ պայմանով, որ դա չի վատթարացնում անձի վիճակը: