News

Հակասություն

Քրեակատարողական օրենսգրքում առկա կարգավորումները հակասում են քրեական օրենսգրքով սահմանվածին

Քրեական օրենսգրքով տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ մեկ պայմանի դեպքում, եթե առկա չէ բռնագանձման ենթակա գույք:

Քրեակատարողական օրենսգրքով նախատեսում է տուգանքը ազատազրկմամբ փոխարինելու երեք պայման՝

  • Եթե Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը գույք չի հայտնաբերել,
  • կամ հայտնաբերված գույքը բավարար չէ տուգանքը վճարելու համար
  • երբ տուգանքը վճարելու համար անհրաժեշտ է գույքի բաժանման կամ բաժնեմաս անջատելու պահանջով հայց ներկայացնել

ԴԻՏԱՐԿՈՒՄ
տուգանքը ազատազրկման փոխելը կհանգեցնի քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի ձևական մեկնաբանման և խախտման, քանի որ ստացվում է բռնագանձման ենթակա գույքի առկայության պայմաններում տուգանքը փոխարինվում է ազատազրկման` արդեն բռնագանձման աննպատակահարմարությունից ելնելով։ Իսկ վերականգնողական արդարադատությունը հուշում է, որ ազատազրկումը պետք է կիրառել որպես ծայրահեղ միջոց և հնարավորինս կարճ ժամկետով

 

ՓՈՐՁԱԳԵՏԸ ԳՏՆՈՒՄ Է`

քրեակատարողական օրենսգրքով սահմանված տուգանքն ազատազրկման փոխարինելու երկու պայմանները, երբ հայտնաբերված գույքը բավարար չէ տուգանքը վճարելու համար կամ երբ տուգանքը վճարելու համար անհրաժեշտ է գույքի բաժանման կամ բաժնեմաս անջատելու պահանջով հայց ներկայացնել, դուրս են քրեական օրենսգրքով սահմանված պայմանի շրջանակից։
Տուգանքը պետք է փոխարինվի ազատազրկման, բացառապես բռնագանձման ենթակա գույք չլինելու դեպքում։
երբ հայտնաբերված գույքը բավարար չէ տուգանքը վճարելու համար, ապա պետք է այն բռնագանձվի, իսկ ազատազրկման փոխարինվի տուգանքի չվճարված մասը։

Երբ տուգանքը վճարելու համար անհրաժեշտ է գույքի բաժանման կամ բաժնեմաս անջատելու պահանջով հայց ներկայացնել, ապա դա պետք է ներկայացվի և այդ եղանակով կատարվի բռնագանձումը։