Հայտարարվել են «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում հայտարարված ակադեմիական վերջին ենթադրամաշնորհի գնահատման արդյունքները:
2025թ.-ի հունվարի 8-ին «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի և «Եվրասիա միջազգային համալսարան»-ի միջև կնքված համագործակցության նոր պայմանագրով ամրագրվեց «Արդարադատության ուսումնասիրություններ. մատչելիության խթանում նորարարական հետազոտությունների միջոցով (JUST FAIR)» անվամբ ակադեմիական երրորդ ծրագրի մեկնարկը:
Մեկ տարի տևողությամբ ծրագրի ընթացքում կմշակվի և կներդրվի Արդարադատության մատչելիության վերաբերյալ նորարարական հետազոտական մոդուլ: Մոդուլը կներգրավի հայաստանյան տարբեր բուհերի ուսանողներին, կխթանի նրանց ակադեմիական հետաքրքրությունը արդարադատության մատչելիության կարևորագույն հիմնախնդիրների նկատմամբ և նրանց կտրամադրի համապարփակ աջակցություն, ներառյալ մեթոդական ուղղորդում, մենթորություն, նյութատեխնիկական աջակցություն և ֆինանսական ռեսուրսներգործնական հիմնախնդիրներին նվիրված ավարտական թեզերի պատրաստման համար:
ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում Արդարադատության մատչելիության համատեքստում հայտարարված 3 ակադեմիական ենթադրամաշնորհների նախադրված վերջնարդյունքների շարքից թերևս առանձնակի ուշադրության է արժանի այն փաստը, որ միջազգային չափանիշներին համապատասխան մշակված ծրագրերով ուսումնառություն ստացածների միջոցով նաև հնարավոր կլինի շարունակականապահովել արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկումը և գնահատումը: