News

MAJust. արդարադատության հասանելիություն նորարարական կրթական մոդելով

2025 թ.-ի սեպտեմբերի 23-ին MAJust և JUST FAIR կրթական ենթադրամաշնորհների շրջանակում Եվրասիա միջազգային համալսարանում կայացավ «Արդարադատության մատչելիություն. նորարարությունների կիրառումն ուսուցման և ուսումնասիրություններիգործընթացում» խորագրով աշխատաժողով:

Հանդիպմանը մասնակցեցին ներկայացուցիչներ Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի համագործակցության բաժնից, Եվրոպական հանրային իրավունքի կազմակերպությունից, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ից, Նիդեռլանդների հելսինկյան կոմիտեից, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ից, JUREMONIA հարթակից, Ռաուլ Վալլենբերգ ինստիտուտից, ինչպես նաև ուսանողներ, դասախոսներ Միլանի, Ռոմա Տրե և Եվրասիա միջազգային համալսարաններից:

MAJust և JUST FAIR նախագծերը իրականացվում են ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող JUREMONIA չորսամյա ծրագրի շրջանակում, որը նպատակ ունի ուժեղացնել քաղաքացիական հասարակության կարողությունները Հայաստանում իրականացվող արդարադատության ոլորտի բարեփոխումները մշտադիտարկելու աշխատանքներում։

Աշխատաժողովին ներկայացվեցին երկու նախագծերի արդյունքները, կրթաթոշակային ծրագիրը`որպես արդարադատության հասանելիության հարցերի առումով ուսանողներին աջակցող նորնախաձեռնություն, որից հետո ուրվագծվեց ուսուցման, հետազոտության, հանրային ներգրավվածության և ոլորտի միջազգայնացմանն ուղղված ապագա ծրագրերը։

Պետք է փաստել, որ նոր մշակված MAJust մագիստրոսական ծրագիրը լիովին համապատասխանում է Եվրոպական հանրային իրավունքի կազմակերպության նպատակներին՝ խթանելու օրենքի գերակայությունը, արդարությունը և լավ կառավարումը:

Հանդիպմանը կարևորվեց ակադեմիական շրջանակների, կառավարության և քաղաքացիականհասարակության դերակատարների միջև երկխոսություն առկայության հնարավորությունը, որը կարող է վերածվել փաստահեն քաղաքականությունների մշակման խոստումնալից մոդելի։

Միջոցառումն ամփոփվեց քննարկմամբ` կլոր-սեղան ձևաչափով, որի թեման նվիրված էր արդարադատության հասանելիության ընթացիկ մարտահրավերների հաղթահարման գործում ակադեմիական շրջանակների դերակատարությանը։

Կարդացեք նաև.

Ուսուցման և հետազոտությունների նորարարություններ արդարադատության հասանելիության համար

Implementing Innovations in Teaching and Research for Access to Justice