ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող #Juremonia ծրագրի շրջանակում հայտարարվում է
դրամաշնորհների հատկացման մրցույթ ՀՀ-ում գործող մեդիա կազմակերպություննեի և/կամ լրագրողներ համար:
Այս դրամաշնորհի նպատակն է հնարավորություն տալ և խթանել մեդիա կազմակերպությունների (կամ
լրագրողների) իմաստալից ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների
հիմնախնդիրների բացահայտման, լուսաբանման և ներկայացման, ինչպես նաև Հայաստանում նրանց շահերի
պաշտպանությանն ուղղված առաջարկների ներկայացման գործում:
Ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում շեշտադրվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հիմնախնդիրները, որոնք ներառում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալով.
- Իրավական և սոցիալական աջակցություն
- Բնակարանային խնդիրներ
- Կրթություն և աշխատանքի հնարավորություններ
- Առողջապահության ոլորտում խնդիրներ
- Հոգեբանական աջակցություն
- Ինտեգրման հետ կապված խնդիրներ
արդարադատության բարեփոխումների մոնիթորինգի, զեկուցման և քարոզչության ջանքերում, ինչպես նաև
շահերի պաշտպանության, բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկության ձևավորման, քաղաքացիական
հասարակության և լրատվամիջոցների միջև համագործակցության խթանման նախաձեռնություններում։
Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը ներառում է վերը նշված բոլոր
խնդիրները:
Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, տևողությունը, տրամադրվելիք
դրամաշնորհի գումարը, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող կազմակերպություններին
ներկայացվող պահանջները ՍԵՂՄԵԼ ԱՅՍՏԵՂ
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող լրատվամիջոցները,
լրագրողները կամ լրագրողների խմբերը:
Հավելված 2_ Հրապարակումների պլան
Մրցույթին մասնակցության դիմումը անհրաժեշտ է ներկայացնել անգլերեն։
Դիմումը անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային տարբերակով ՄԻԱՅՆ սույն էլ․ հասցեին՝ [email protected] ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի նոյեմբերի 15-ը, ժամը 15։00:
Դուք կարող եք ներկայացնել ձեր առաջարկին առնչվող հարցերը մինչև 2024 թվականի հոկտեմբերի 21-ը`
[email protected] էլ. հասցեին: Հարցերի պատասխանները կտրվեն 5 աշխատանքային օրվա ընթացքում։