Announcement

Դրամաշնորհների հատկացման մրցույթ Մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար_2

ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող #Juremonia ծրագրի շրջանակում հայտարարվում է փոքր
դրամաշնորհների հատկացման մրցույթ մեդիա կազմակերպությունների և/կամ լրագրողներ համար:

Փոքր դրամաշնորհների նպատակն է նպաստել մեդիա կազմակերպությունների և լրագրողների ավելի ակտիվ
ներգրավվածությանը արդարադատության բարեփոխումների գործընթացում, բարձրացնել հանրային
իրազեկությունը բարեփոխումների վերաբերյալ և խթանել համագործակցությունը քաղաքացիական
հասարակության և մեդիա կազմակերպությունների միջև շահերի պաշտպանության նախաձեռնություններում,
ներառյալ սոցիալական ցանցերում:

Այս հավելումն ընդգծում է նորարարական գործիքների կիրառման կարևորությունը ոչ միայն ավանդական լրատվամիջոցներում, այլ նաև հատկապես սոցիալական հարթակներում, որոնք կարևոր են այսօրվա թվային լանդշաֆտում ավելի լայն լսարանին հասնելու և ներգրավելու համար:

Դրամաշնորհային աշխատանքները պետք է ընդգրկեն` քրեակատարողական և Պրոբացիայի, իրավական և
դատական, ոստիկանության, հակակոռուպցիոն բարեփոխումների ռազմավարությունները, որտեղ ուշադրության դիտակետում կլինեն մոնիթորինգը, հաշվետվությունը և շահերի պաշտպանությունը, ինչպես նաև Մարդու իրավունքների համընդհանուր ազգային ռազմավարությունը:

Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, տևողությունը, տրամադրվելիք
դրամաշնորհի գումարը, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող կազմակերպություններին
ներկայացվող պահանջները ՍԵՂՄԵԼ ԱՅՍՏԵՂ

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող լրատվամիջոցները,
լրագրողները կամ լրագրողների խմբերը:

Հավելված 1_Դիմումի ձև

Հավելված 2_ Հրապարակումների պլան 

Հավելված 3_Բյուջե

Մրցույթին մասնակցության դիմումը անհրաժեշտ է ներկայացնել անգլերեն։

Դիմումը անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային տարբերակով ՄԻԱՅՆ սույն էլ․ հասցեին՝ [email protected] ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի նոյեմբերի 15-ը, ժամը 15։00:

Դուք կարող եք ներկայացնել ձեր առաջարկին առնչվող հարցերը մինչև 2024 թվականի նոյեմբերի 9-ը`
[email protected] էլ. հասցեին: Հարցերի պատասխանները կտրվեն 5 աշխատանքային օրվա ընթացքում։