Հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2004 թվականին։ ՀՀ-ում այն  իր  ակտիվ դերակատարումն ունի դատական և իրավական բարեփոխումներում, ընտանեկան բռնության կանխարգելման և անչափահասների արդարադատության աշխատանքներում:

Կազմակերպությունն իր մասնակցությունն է ունեցել ՀՀ-ում առաջին անգամ մշակված Հանցավորության կանխարգելման 2026-2033 թվականների ռազմավարության գործում, դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող միջոցառումների մշակման աշխատանքներին՝ լծվելով նաև պատիժների կատարման ոլորտում կարևորագույն ինստիտուտների ներդրման ու կայացման աշխատանքներին, ինչպիսին մեր երկրում անչափահասների արդրադատությունը կամ Պրոբացիայի Ծառայությունն է։

Մենք ձգտում ենք պաշտպանել ժողովրդավարության արժեքները և հանդես ենք գալիս հավասար արդարության և Օրենքի և Իրավունքի գերակայության օգտին: Մենք աշխատում ենք ամրապնդել ժողովրդավարությունը, պաշտպանել համայնքի և մարդկանց ազատությունն ու անվտանգությունը և նվազեցնել ազատությունից զրկելու պրակտիկան:

Մենք տեսնում ենք մեր երկրում կատարվող ոլորտային փոփոխությունները, բայց/և հավատում ենք, որ Հայաստանում ողջ արդարադատության, հատկապես՝ քրեական արդարադատության համակարգը պիտի բարեփոխվի՝ արարքակենտրոն մոտեցումից անցնելով մարդակենտրոն մոտեցման, իսկ պատիժների համակարգը՝ պատժողականից դեպի վերականգնողական արդարադատության՝ խրախուսելով արտադատական լուծումները (մեդիացիա/հաշտարարություն, վերականգնում),ազատազրկմանն այլընտրանք միջոցներն ու պատժատեսակները։

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Նպաստել Հայաստանի Հանրապետությունում սոցիալական արդարության ձևավորմանն ու ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության կայացմանը, մարդու իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը։
ՆՊԱՏԱԿՆԵՐ
  • Իրավական և դատական բարեփոխումների թափանցիկ, հաշվետոի և արդյունավետ իրագործում, արդարադատության, մասնավորապես քրեական արդարադատության մարմինների գործունեության արդյունավետության բարձրացում
  • Պատիժների համակարգի բարեփոխում
  • Նպաստել ընտանեկան բռնության, երեխաների պաշտպանությանն առնչվող սոցիալական ամենատարբեր հիմնախնդիրների շուրջ պետական ու ոչ պետական կառույցների ու կազմակերպությունների միջև համագործակցությանն ու գործընկերության կայացմանը
  • Անչափահասների արդարադատության համակարգի ներդրում՝ միջազգային ստանդարտներին համապատասխան

Մեր ծրագրերն ու նախաձեռնություններն ուղղված են քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումներին, բռնության կանխարգելմանը, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների պաշտպանությանը:

Ազգային մակարդակում
  • Ոլորտային հայեցակարգերի, ռազմավարությունների, գործողությունների ծրագրերի ու այլ փաստաթղթերի մշակում կամ այդպիսի աշխատանքներին ակտիվ մասնակցություն
  • Որոշում կայացնողներին ոլորտային քննարկումների իրականացում և խորհրդատվության տրամադրում
  • Ոլորտային Օրենսդրության մշակում կամ այդ աշխատանքներին մասնակցություն
Համայնքային/դաշտային մակարդակում
  • Ոլորտային հետազոտությունների և ուսումնասիրությունների իրականացում և որոշում կայացնողներին արդյուքնների ջատագովում
  • Հետազոտությունների, մշտադիտարկումների արդյունքների հանրայնացում
  • Պետական ու ոչ պետական կառույցների ու կազմակերպությունների հետ մասնագիտական համագործակցություն
Անհատական/Դեպքի մակարդակում
  • Հոգեբանական, սոցիալական և իրավական ոլորտի խորհրդատվություն արդարադատության համակարգում հայտնված անձանց և նրանց ընտանիքի անդամներին
  • Պատժի կամ վերահսկողության կրման ընթացքում խորհրդատվության կազմակերպում և տրամադրում
  • Պատժից ազատված անձանց վերաինտեգրմանն ու վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքներ, դեպքի վարում

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1.Արդարադատության և պատիժների ոլորտի բարեփոխումներ, ներառյալ բանտային և պրոբացիոն բարեփոխումներ. Պատիժների համակարգի հումանիզացիա, ազատազրկման այլընտրանքների խրախուսում, վերասոցիալականացում և հետազատման արդյունավետ խնամք:

 

 

2.Անչափահասների արդարադատության համակարգի բարեփոխում. երեխայի լավագույն շահի, լսված լինելու և բռնությունից զերծ լինելու իրավունճների խրախուսում արդարադատության համակարգի բոլոր փուլերում, երեխաների և երիտասարդների նկատմամբ արտադատական լուծումների խրախուսում (diversion), վերականգնողական արդարադատության գործիքակազմի ներդրում:

3.Երեխաների պաշտպանություն և հանցավորության կանխարգելում. հանցավորության կանխարգելման հայեցակարգերի և ռազմավարությունների մշակում և պատկան մարմիններին տրամադրում, միջգերատեսչական մոտեցմամբ վտանգի տակ գտնվող երեխաների համար համայնքահեն լուծումների և ուղղորդումների առաջադրում:

4.Ընտանեկան բռնություն. պետական և ոչ պետական դերակատարների կողմից բազմամասնագիտական ուղղորդումների և արձագանքման խթանում և օժանդակում ազգային և համայնքային մակարդակում:

ԱՆՁՆԱԿԱԶՄ

ՀԿ-ում աշխատում են սոցիալական աշխատանքի, հոգեբանության, քրեակատարողական իրավունքի, մարդու իրավունքների ոլորտի մասնագետներ և փորձագետներ

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ