Ընտանեկան բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիոն ծրագրի շրջանակում, Council of Europe Office in Yerevan Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նախաձեռնությամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ, տեղի ունեցան #TOT ձևաչափով 5-օրյա(հունիս 8-12, 2026) դասընթացների շարք:
Դասընթացը վարում էր Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ Ադելինա Տոպլիցա-Բադիվուկու, ով նաև ընտանեկան հոգեթերապևտ և Լոնդոնի Total Family Coaching & Parenting CIC կազմակերպության տնօրենն է:
Դասընթացի մասնակիցները ՀՀ-ում Ընտանեկան բռնություն գործադրող անձանց ռեաբիլիտացիոն ծրագրում ներգրավված մասնագետներն էին, ովքեր հետագայում հանդես են գալու նաև որպես ֆասիլիտատորներ և մենթորներ:
Դասընթացի 10 մոդուլներում քննարկվեցին բռնության ըմբռնման, դրա ձևերի, գենդերային նորմերի, ապրումակցման, հույզերի կառավարման, հարգանքի դրսևորման, վարքագծի, ծնողավարության հարցեր: Յուրաքանչյուր մոդուլի խորքային գնահատումը, ամրապնդումը, հնարավոր իրավիճակային վերլուծությունները իրականացվեցին դերային խաղերով, վարժանքներով և հարցադրումներով:
«Սոցիալական արդարություն» ՀԿ թիմը` որպես Երևանում վերոհիշյալ ծրագիրը իրականացնող կառույց, իր նպատակային մասնակցությունը ունեցավ դասընթացներին:
Լիահույս ենք, որ մասնագետների կողմից ստացված գիտելիքների կիրառումը և հետագա համագործակցությունը ոլորտի փորձագետների հետ կբերի ՀՀ-ում ունենալ համակարգային առումով կայուն գործիքակազմ և մեխանիզմներ բռնություն գործադրած անձանց հետ տարվող աշխատանքներում:
