2025թ.-ի հոկտեմբերի 2-ին #ՋՈՒՐԵՄՈՆԻԱ ծրագրի շրջանակում «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանը, Եվրասիա միջազգային համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը և նույն համալսարանի Իրավագիտության ամբիոնի ղեկավար Աննա Խվորոստյանկինան հանդիպեցին Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի հետ:
Արդարադատության նախարարությունում կայացած հանդիպման նպատակն էր ուժեղացնել ակադեմիական ու պետական կառույցների համագործակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակում և բարձրացնել #ՋՈՒՐԵՄՈՆԻԱ ակադեմիական ենթադրամաշնորհների արդյունքները՝ ապահովելով դրանց զուգակցումը ընթացող բարեփոխումներին։

Հանդիպմանը նախ և առաջ քննարկվեցին ԵՄ ֆինանսական աջակցութամբ իրականացված #MAJust և #JustFair ենթադրամաշնորհային նախագծերի արդյունքները, արդեն իսկ գրանցված ձեռքբերումները: Հաջորդիվ ձեռք բերվեց պայմանավորվածություն համատեղ նշել Արդարադատության եվրոպական օրը` դրանով իսկ մոտիվացնել ուսանողներին ավելի ակտիվ հանդես գալ արդարադատության բարեփոխումների գործընթացին, և բարձրացնել ուսանողների կարողությունները հանրային վերահսկողություն իրականացնելու գործում:
Նախարարի տեղակալը իր կողմից փաստեց, որ արդարադատության մատչելիության թեմայով նոր մշակված մոդուլները նախարարությունը կուսումնասիրի և կանի իր դիտարկումները, ինչպես նաև կիրականացվի Նախարարության կողմից հանրային խոսնակների ներգրավում՝ ենթադրամաշնորհներիի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին:
Կարդացեք նաև`
