«Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում հայտարվում է դրամաշնորհի հատկացման մրցույթ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար (ԲՈՒՀ):
Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի փետրվարի 1-ից: Չորս տարի տևողությամբ ծրագիրը իրականացվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ` Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի, և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կոնսորցիումի կողմից:
Այս դրամաշնորհի նպատակն է օժանդակել հայաստանյան բարձրագույն կրթական հաստատություններին մշակել Արդարադատության մատչելիության ոլորտում առկա կրթական ծրագրերի (առարկաների) նոր մոդուլներ և/կամ նոր կրթական ծրագիր և մոդուլներ: Ծրագրի կարևոր բաղադրիչ է բազմամասնագիտական և բազմաոլորտ մոտեցումը` ներառելով իրավաբան, հոգեբան, սոցիալական աշխատող մասնագետներ:
Սպասվող արդյունքներն են`
- Մշակված նոր բակալավրի կամ մագիստրոսական կրթական ծրագիր` համապատասխան մոդուլներով
- Մշակված նոր մոդուլներ` գործող բակալավրիատի կամ մագիստրոսական կրթական ծրագրերում
Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, տևողությունը, տրամադրվելիք դրամաշնորհի չափը… ՍԵՂՄԵԼ ԱՅՍՏԵՂ>>>
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները:
Մրցույթին մասնակցության դիմումը անհրաժեշտ է ներկայացնել անգլերեն` էլեկտրոնային նամակ ուղարկելով [email protected] հասցեին` մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ը:
Դիմումը հաջողությամբ լրացրած և ընտրված ԲՈՒՀ-ին հնարավորություն կընձեռվի լրացնել մասնակցության ամբողջական հայտը (Հայտ, Բյուջե)
Դուք կարող եք ներկայացնել ձեր առաջարկին առնչվող հարցերը մինչև 2023 թվականի հոկտեմբերի 23-ը` [email protected] էլ. հասցեին: Հարցերի պատասխանները կտրվեն 5 աշխատանքայինօրվա ընթացքում։