Announcement

Դրամաշնորհների հատկացման մրցույթ ՀՀ-ում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների համար

«Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում հայտարվում է  դրամաշնորհի հատկացման մրցույթ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար (ԲՈՒՀ):

Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի փետրվարի 1-ից: Չորս տարի տևողությամբ ծրագիրը իրականացվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ` Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի, և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կոնսորցիումի կողմից:

Այս դրամաշնորհի նպատակն է օժանդակել հայաստանյան բարձրագույն կրթական հաստատություններին մշակել Արդարադատության մատչելիության ոլորտում առկա կրթական ծրագրերի (առարկաների) նոր մոդուլներ և/կամ նոր կրթական ծրագիր և մոդուլներ: Ծրագրի կարևոր բաղադրիչ է բազմամասնագիտական և բազմաոլորտ մոտեցումը` ներառելով իրավաբան, հոգեբան, սոցիալական աշխատող մասնագետներ:

Սպասվող արդյունքներն են`

  1. Մշակված նոր բակալավրի կամ մագիստրոսական կրթական ծրագիր` համապատասխան մոդուլներով
  2. Մշակված նոր մոդուլներ` գործող բակալավրիատի կամ մագիստրոսական կրթական ծրագրերում

Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, տևողությունը, տրամադրվելիք դրամաշնորհի չափը… ՍԵՂՄԵԼ ԱՅՍՏԵՂ>>>

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները:

Մրցույթին մասնակցության դիմումը անհրաժեշտ է ներկայացնել անգլերեն` էլեկտրոնային նամակ ուղարկելով juremonia.grants@gmail.com հասցեին` մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ը:

Դիմումը հաջողությամբ լրացրած և ընտրված ԲՈՒՀ-ին հնարավորություն կընձեռվի լրացնել մասնակցության ամբողջական հայտը (Հայտ, Բյուջե)

Դուք կարող եք ներկայացնել ձեր առաջարկին առնչվող հարցերը մինչև 2023 թվականի հոկտեմբերի 23-ը` juremonia.grants@gmail.com էլ. հասցեին: Հարցերի պատասխանները կտրվեն 5 աշխատանքայինօրվա ընթացքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *