#Juremonia հարթակի 2023թ.-ի նոյեմբերի 2-ի հանդիպմանը ներկայացվեցին քաղաքացիական հասարակության կառույցներին տրված չորս ենթադրամաշնորհային ծրագրերից երկուսի եռամսյակային արդյունքները։ Առաջին բանախոսը «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի» փորձագետ Սերգեյ Գրիգորյանն էր, ով ներկայացրեց «Դեպի ավելի լավ քրեական և վարչական դատավարություն և կիրարկում» ծրագրի եռամսյակային արդյունքները։ Նա առանձնացրեց հիմնական խնդիրները, որոնցից են դատական ակտերի կատարման երկար գործընթացը, ժառանգության գույքի վերաբերյալ հարցերը, ինչպես նաև այլընտրանքային խափանման միջոցների կիրարկման արդյունավետությունը։ Բանախոսը նշեց, որ այս հարցերի պատասխանները ստանալու նպատակով հիմնադրամը համագործակցել է ոլորտի մասնագետների և միջազգային փորձագետների հետ, որի արդյունքում մշակել և կազմվել են խորքային հարցաշարեր։ Արդեն իսկ գրանցված ծրագրային արդյունքները են համապատասխան մեթոդաբանությամբ կազմված հարցաշարերը և վարչական դատավարության մասին օրենքում փոփոխությունների լրամշակումները։
Հաջորդ բանախոսը «Մեդիա ակումբ» ՀԿ նախագահ Նարինե Մաթևոսյանն էր, ով ներկայացրեց «Լոռու Տավուշի և Շիրակի դատարաններում դատական և կոռուպցիոն բարեփոխումների ազդեցության մշտադիտարկում» ենթադրամաշնորհային ծրագրի եռամսյակային արդյունքները։ Նա նշեց, որ կազմվել են համապատասխան հարցաթերթեր դատավորների, փաստաբանների և քաղաքացիների համար` դատական բարեփոխումենրի ազդեցության մշտադիտարկումը իրականացնելու նպատակով։ Նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ դատական բարեփոխումները բավականին դանդաղ են ընթանում և շատ վաղ է խոսել արդյունավետության մասին: Այնուամենայնիվ,
հարցումները դատավորների շրջանում բացահայտել են,
- ծանրաբեռնվածությունը մեղմացնելու նպատակով օգանակների քանակի ավելացում դեռ չի եղել,
- գործող օգանականները անցել են համապատասխան վերապատրաստում,
- դատական գործընթացների ձգձգումը կապված է նաև մարզային դատավորների քաղաք տեղափոխմամբ:
Հարցումները քաղաքացիների շրջանում բացահայտել են
- դատարանների նկատմամբ վստահության ցածր մակարդակ,
- դատարանի կողմից հարգալից վերաբերմունքի բացակայություն:
Հարցումները փաստաբանների շրջանում բացահայտել են
- պաշտպանության հարցի խնդիրը, քանի որ եղել են դեպքեր, երբ վերջիններս ենթարկվել են բռնության։