Event

Մարզային հանդիպումներ_Տավուշ

Հոկտեմբերի 19-ին Իջևան քաղաքում կայացավ, ԵՄ ֆիանանսական աջակցությամբ ընթացող, «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի մարզային հերթական այցը:

Ծրագրով պլանավորված այցերի նպատակն է`

  1. մարզային ՀԿ-ների մասնակցությամբ կազմակերպել քննարկումներ, որոնք ամեն անգամ կվերաբերենարդարադատության բարեփոխումների տարբեր տարրերի (դատական համակարգ, ոստիկանություն, , հակակոռուպցիոն, ՔԿՀ/Պրոբացիա ռազմավարություն),
  2. վեր հանել արդարադատության ոլորտի բարեփոխումներին առնչվող տեղական ՀԿ-ների գործունեության շրջանակը,
  3. դուրս բերել արդարադատության բարեփոխումների ռազմավարություններով պայմանավորված խնդիրները և դրանց լուծումներ տալու ուղղությամբ ձեռնարկել քայլեր:

Ծրագրի համակատարող «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ և Իջևանում գործունեություն իրականացնող «Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոնի»  համաձայնությամբ հանդիպումը կայացավ վերջիններիս հարկի տակ, ուր ներկա էին Տավուշի մարզում գործունեություն իրականացնող շուրջ 10 ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Հանդիպման սկզբում «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ղեկավար, քրեական արդարադատության միջազգային փորձագետ Արշակ Գասպարյանը ներկայացրեց ծրագիրը, գործընկեր կազմակերպւոթյուններին և ոլորտային ծածկույթը, իսկ ներկաներից յուրաքանչյուրը համառոտներկայացրեց իր կազմակերպությունը և արդարադատության ոլորտին առնչվող իրենց գործունեությանշրջանակը։

Այնուհետև Հարթակի քարտուղարության գործառույթները իրականացնող Քրիստինե Սարգսյանը ներկայացվեց ծրագրի մաս կազմող #Ջուրեմոնիա հարթակը։ Հարթակը ստեղծված է աջակցելու քաղաքացիական հասարակությանը արդարադատության ոլորտին առնչվող խնդիրների դուրսբերման, բարձրաձայնման, ոլորտի դերակատարներին առաջարկությունների ներկայացման և ջատագովության խթանման հարցերում։ Ընդհանուր առմամբ այս հանդիպմանը ավելի մանրամասն խոսվեց դատաիրավական, ոստիկանության, քրեակատարողական բարեփոխումներից, ինչպես նաև քննարկվեց Հայաստանում անչափահասների արդարադատության և երիտասարդների հանցավորության կանխարգելման քաղաքականության հարցերը: Այս հարցով Հարթակի անունից արդեն իսկ պատրաստվել է Տեղեկանք և ներկայացվել է ՆԳՆ` դրանում փոփոխություններ մտցնելու ջատագովությամբ:

Հանդիպման ավարտին ներկայացվեց ծրագրի շրջանակում արդարադատության բարեփոխումների համատեքստում դրամաշնորհների մրցույթների մասին, որոնք տրամադրվել և տրամադրվելու են ՀԿ-ներին, մեդիա կառույցներին և ԲՈՒՀ-երին:

Հնչեց առաջարկ կրկին իրականացնել վերապատրաստումներ` արդարադատության ոլորտում մշտադիտարկման իրականացման գործիքների և ոլորտային առանձնահատկությունների թեմաներով:

Տավուշի մարզի ՔՀԿ-ների հետ հանդիպման ժամանակ  իրականացվեց նաև համագորցակցություն մարզային մեդիայի հետ` #Juremonia ծրագրի մասին իրազեկությունը տվյալ մարզում բարձրացնելուն պատակով:

Այս հանդիպման նախօրեին մեր գործընկերների` <<Տավուշ մեդիա>> հեռուստաընկերության ռեսուրսներով մարզային հանդիպման լուրը տարածվեց ՀԸ-ն կայքում և Facebook-յան էջում, իսկ բուն հանդիպման օրը նկարահանվեց  հաղորդում, որը հեռարձակվեց ինչպես  YouTube -յան հարթակում, այնպես էլ հանրապետական սփռում ունեցող Տավուշ Մեդիա հեռուստաընկերությամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *