ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող #Juremonia ծրագրի շրջանակում հայտարարվել և ամփոփվել են 2 դրամաշնորհներ` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար արդարադատության մատչելիության ապահովման և իրենց բնակության նոր համայնքներում աջակցման և հարմարեցման ապահովման թեմաներով:
Արդարադատության մատչելիության ապահովման դրամաշնորհ շահած հասարակական կազմակերպությունը «Իրավաբանների հայկական ասոցիացիան» է` «Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ-ի համագործակցությամբ:
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով:
Ծրագրի առանձնահատուկ նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավական խնդիրների լուծմանը և բարձրացնել իրավունքների պաշտպանությանը, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակը ու պաշտպանությանը:
Ծրագրի հիմնական գործողություններն են.
- Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և խոցելի (սոցիալապես անապահով, գործազուրկ, հաշմանդամ, ուսանող, կին և այլն) համարվող անձանց անվճար իրավաբանական աջակցության տրամադրում` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ ունեցած խնդիրների լուծման համար:
- Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ ունեցած խնդիրների լուծմանը ուղղված շահերի պաշտպանության իրականացում.
- Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ ունեցած խնդիրների լուսաբանում և հանրայանցում,
- Իրավական խնդիրների հավաքագրում, դրանց լուծման համար հանրային քաղաքականություների բարելավման և լավարկման առաջարկությունների կազմում, հասցեագրում իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին:
- Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության համար Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավական հարցերով զբաղվող ՔՀԿ-ների Ցանցի ձևավորում և գործարկում:
- Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավական խնդիրների լուծման, իրավական իրազեկման և իրավունքների պաշտպանության արդյունավետ ու կայուն իրականացման համար նորարար և փոխներգործուն լուծումներով էլեկտրոնային հարթակի պատրաստում և գործարկում:
- Ծրագրի շրջանակներում հիմնադրված ՔՀԿ-ների Ցանցի և Էլեկտրոնային հարթակի շնորհանդեսի, ՔՀԿ-Կառավարություն և ՔՀԿ-ՏԻՄ ձևաչափով երկու աշխատաժողովների կազմակերպում:
Ծրագրի իրականացման ժամանկահատված` 01.02.2024-31.01.2025