Announcement

Մենք պարտավոր ենք ապրել

ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող #Juremonia ծրագրի շրջանակում հայտարարվել և ամփոփվել են 2 դրամաշնորհներ` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար արդարադատության  մատչելիության ապահովման և իրենց բնակության նոր համայնքներում աջակցման և հարմարեցման  ապահովման թեմաներով:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց  սոցիալական վերականգնման ապահովման դրամաշնորհը շահել է «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպությունը:

Նախագծի նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից զանգվածային բռնի տեղահանված անձանց, որոնք բնակություն են հաստատել ՀՀ Արմավիրի մարզում և Մեծամոր խոշորացված համայնքներում ՝ հաղթահարելու պատերազմի հետևանքով կորուստների  տրավմաները և հարմարվելու նոր միջավայրում` որպես համյանքի լիիրավ անդամ։

Ծրագրի առանձնահատուկ նպատակն է աջակցել Արմավիրի մարզում և մասնավորապես Մեծամոր խոշորացված համայնքում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց և երեխաների սոցիալ-հոգեբանական խնդիրների և տրավմաների հաղթահարմանը, ձեռք բերելու իրենց հիմնախնդիրներն ինքնուրույն լուծման սոցիալական հմտություններ և նոր միջավայրում ներառական հմտություններ։

Ծրագրի հիմնական գործողություններն են.

  • Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց և երեխաների սոցիալ-հոգեբանական կարիքների գնահատում,
  • անհատական և խմբային սոցիալական աշխատանք շահառու կանանց և երեխաների հետ, սոցիալական հմտությունների ուսուցում` նոր միջավայրում նրանց հարմարվելու և սոցիալական ներառումն ապահովելու համար,
  • աջակցություն նրանց իրավունքների (առողջապահության, կրթության, իրավական աշխատանքային…) իրացմանը և ուղղորդումներ տարբեր սոցիալական կառույցներ,
  • անհատական և խմբային հոգեթրապևտիկ աշխատանք շահառու կանանց և երեխաների հետ
  • շահառու երեխաների ներգրավում արտթերապիայի խմբակներում՝ նկարչաթերապիա, կավաթերապիա, նրանց ձեռքի աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպում
  • շահառուների համար նեյրոգրաֆիկայի  և երաժշթերապիայի խմբային աշխատանքների կազմակերպում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *