Announcement

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում

ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող #Juremonia ծրագրի շրջանակում հայտարարվել և ամփոփվել են 2 դրամաշնորհներ` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար արդարադատության  մատչելիության ապահովման և իրենց բնակության նոր համայնքներում աջակցման և հարմարեցման  ապահովման թեմաներով:

Արդարադատության մատչելիության ապահովման դրամաշնորհ շահած հասարակական կազմակերպությունը «Իրավաբանների հայկական ասոցիացիան» է` «Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ-ի համագործակցությամբ:

Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով:

Ծրագրի առանձնահատուկ նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավական խնդիրների լուծմանը և բարձրացնել իրավունքների պաշտպանությանը, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակը ու պաշտպանությանը:

Ծրագրի հիմնական գործողություններն են.

  • Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և խոցելի (սոցիալապես անապահով, գործազուրկ, հաշմանդամ, ուսանող, կին և այլն) համարվող անձանց անվճար իրավաբանական աջակցության տրամադրում` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ ունեցած խնդիրների լուծման համար:
  • Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ ունեցած խնդիրների լուծմանը ուղղված շահերի պաշտպանության իրականացում.
    • Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ ունեցած խնդիրների լուսաբանում և հանրայանցում,
    • Իրավական խնդիրների հավաքագրում, դրանց լուծման համար հանրային քաղաքականություների բարելավման և լավարկման առաջարկությունների կազմում, հասցեագրում իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին:
  • Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության համար Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավական հարցերով զբաղվող ՔՀԿ-ների Ցանցի ձևավորում և գործարկում:
  • Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավական խնդիրների լուծման, իրավական իրազեկման և իրավունքների պաշտպանության արդյունավետ ու կայուն իրականացման համար նորարար և փոխներգործուն լուծումներով էլեկտրոնային հարթակի պատրաստում և գործարկում:
  • Ծրագրի շրջանակներում հիմնադրված ՔՀԿ-ների Ցանցի և Էլեկտրոնային հարթակի շնորհանդեսի, ՔՀԿ-Կառավարություն և ՔՀԿ-ՏԻՄ ձևաչափով երկու աշխատաժողովների կազմակերպում:

Ծրագրի իրականացման ժամանկահատված` 01.02.2024-31.01.2025

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *