Event

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ճգնաժամային աջակցություն ծրագրերի ամփոփում

2025 թ.-ի մարտի 21-ին կայացած Հարթակի հանդիպման ընթացքում ներկայացվեց և ափոփվեց ճգնաժամային 2 ենթադրամաշնորհների ավարտական հաշվետվությունները: «Ընտանիք և համայնք» ՀԿ-ն մեկ տարվա կտրվածքով իրականացրել էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերասոցիալականացմանն ուղղված գործառույթներ Արմավիր մարզում: ՀԿ ղեկավարը առանձնացրեց և ներկայացրեց ծրագրի ընթացքում կատարված նախնական և վերջնական գնահատման արդյունքները,  սահմանված թիրախային խմբերի քանակի գերազանցման անհրաժեշտության և կատարված սոցիալհոգեբանական աշխատանքի մասին: Խոսվեց նաև ծրագրի ժամանակ առաջացած խնդիրների և չլուծված հարցերի մասին: Հատկանշական էր, որ բարձրաձայնված որոշ հարցերի պատասխաններ հնարավոր եղավ ստանալ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն բաժնի ներկայացուցչի օգնությամբ, ով մասնակցում էր Հարթակի համդիպմանը:

Հաջորդիվ բռնի տեղահանվածների հետ կատարված իրավական աշխատանքի մասին խոսեց«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ ներկակացուցիչը: Բարձրաձայնվեցին հարցեր, որոնք վերաբերվում էին տեղահանվածների փաստաթղթերի ստացմանը, դրամականաջակցությանը, իրավական և սոցիալ ծառայություններին:

Ըստ բանախոսի` խնդրահարույց է նաևտեղեկացվածության գործոնը տեղահանվածների շրջանում, ինչը շատ դեպքերում սխալեզրահանգումների և գործողությունների  պատճառ է դառնում:

Համատեղ քննարկումները ոլորտը կարգավորող պետական կառույցի ներկայացուցիչի հետ, ինչպես նաև ստեղծված հնարավորությամբ հետագա հնարավոր հարցերի պատասխաններստանալու ակնկալիքով ամփոփվեց ճգնաժամային ենթադրամաշնորհների ներկայացումը:

 

Հանդիպման ավարտական հատվածում ներկաները ծանոթացան հարթակի նոր անդամ «Ռեստարտ Իջևան» ՀԿ-ի աշխատանքներին և ողջունեցին ՀԿ-ի մուտքը Հարթակ: