News

Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում»

ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում 2025թ.-ի ապրիլի 4-ին «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր, որի արդյունքում կիրականացվի «Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհային ծրագիրը:

Ծրագիրը կամրապնդի քաղաքացիական հասարակության դերը ՀՀ ոստիկանական բարեփոխումների մշտադիտարկման գործում՝ փաստահեն գնահատման, կառուցվածքային երկխոսության և հանրային իրազեկման միջոցով: Այն նպատակ ունի բարձրացնել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը ոստիկանական կառույցներում և խթանել հանրությանմասնակցությունը և վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ:

Ենթադրամաշնորհի հիմնական նպատակներն են`

• Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության և դրանից բխող 2024-2026թ․թ․ գործողությունների ծրագրիանկախ մոնիթորինգի իրականացում
• Քաղաքացիական հասարակության և պետական կառույցների միջև կառուցվածքային երկխոսության խթանում
• Ոստիկանական բարեփոխումներիքննարկումներում հանրային իրազեկության և ներգրավվածության բարձրացում

Հիմնական գործողությունները`

• Նշված ռազմավարության իրականացման վերաբերյալ քաղաքականությանառաջարկություններով համապարփակմշտադիտարկման զեկույցի մշակում
• Չորս ֆոկուս խմբային քննարկումների և երկուհանրային-մասնավոր երկխոսությանմիջոցառումների կազմակերպում
• Ոստիկանական բարեփոխումների ընթացքիվերաբերյալ 16 մեդիա հոդվածների և տեսողական նյութերի հրապարակում
• Ոստիկանական գործունեության և մարդուիրավունքների թեմայով երիտասարդներիհամար համապետական ստեղծագործականմրցույթի կազմակերպում

Ակնկալվող ազդեցությունը`

Ծրագիրը կխթանի քաղաքացիականհասարակությանը՝ ազդելու ոստիկանականբարեփոխումների իրականացման վրա, կհաստատի շահագրգիռ կողմերի միջև կայուններգրավման մեխանիզմներ և կբարձրացնիհանրային իրազեկվածությունը ընթացիկբարեփոխումների մասին: Անկախվերահսկողության և կառուցողականառաջարկությունների միջոցով այն կնպաստի ավելիհաշվետու և քաղաքացիակենտրոն ոստիկանականկառույցների ձևավորմանը՝ միաժամանակամրապնդելով հանրության վստահությունըիրավապահ մարմինների նկատմամբ:

Ծրագրի տևողությունը՝

8 ամիս, 2025թ. ապրիլի 4 – 2025թ. դեկտեմբերի 4