2024 թվականի հունվարի 30-ին, կայացել է Հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման հարցերին նվիրված ֆորում։ Ֆորումը կազմակերպվել և անցկացվել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից` ՀՀ արդարադատության նախարարության, ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ առաջին աշխատանքային խմբի համագործակցությամբ՝ «JUREMONIA. Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում։
Ֆորումի հիմնական նպատակն էր՝ քննարկել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի Հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման կառուցակարգերի կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքները, գործողությունների պլանավորումը, դրանց մշակման և իրականացման հարցերում մասնագիտական ՔՀԿ-ների ներգրավվածության բարձրացման հնարավորությունները։
Ֆորումին մասնակցել են ներկայացուցիչներ մի շարք ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այդ թվում՝ Արդարադատության նախարարությունից, Քննչական կոմիտեից, Հակակոռուպցիոն կոմիտեից, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Ներքին գործերի նախարարությունից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, Երևանի քաղաքապետարանից, Կրթության տեսչական մարմնի, Հանրային հեռարձակողի խորհրդից, միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ Հայաստանում Բուլղարիայի դեսպանությունից, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից, «Միջազգային բանտային բարեփոխումներ» (Penal Reform International (PRI)) միջազգային կազմակերպությունից, ԵՄ Թվինինգ ծրագրից, ԵԽ երևանյան գրասենյակից, Հայաստանում ՀԸԳՀ-ի իրականացմանն ուղղված ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրից, ԲՈՒՀ-երից, այդ թվում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, Հայաստանում ֆրանսիական համալսարանից, Հայաստանի ամերիկյան համալսարանից, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանից, և մի շարք ՔՀԿ-ներից։
Ֆորումի քննարկման հիմնական կետերը․ դիտարկումներ ևառաջարկություններ
Ֆորումին բացման խոսքերով հանդես եկան Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ, «JUREMONIA. Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի ներկայացուցիչ Արտակ Կիրակոսյանը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը:
Կարեն Զադոյանի խոսքով՝ եթե կա քաղաքական կամք, բայց չկա ժողովրդի աջակցությունը, այդ երկրները ձախողում են հակակոռուպցիոն պայքարում։ Մեր խնդիրն է հակակոռուպցիոն կրթությունը դարձնել յուրաքանչյուր քաղաքացու կյանքում և գործունեությունում կարևոր։ Ըստ ԻՀԱ նախագահի՝ կոռուպցիայի դեմ պայքարում հակակոռուպցիոն կրթության ասպեկտն այնքան էլ հասկացված չէ և միջոցառումը հենց այդ խնդիրները վերհանելուն, դրանք հասկանալուն է ուղղված։ Կարեն Զադոյանի ելույթը հասանելի է այստեղ։
Կարեն Կարապետյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը Կառավարության հիմնական և գերակա ուղղություններից մեկն է։ Ըստ նրա՝ 2023թ-ի հոկտեմբերին հաստատված Հակակոռուպցիոն ռազմավարության համապատասխան՝ հակակոռուպցիոն կրթությանը և իրազեկմանը մեծ տեղ է տրվել։ Նախկին շրջափուլերի գնահատման արդյունքում վեր են հանվել խնդրահարույց հարցեր։ Վերլուծության արդյունքներով նոր ժամանակահատվածի համար գերակայությունները դասավորվում են։ Նոր ռազմավարության այս ուղղությունները բավականին հավակնոտ են, բազմաշերտ և բովանդակային առումով՝ լայն։ Կարեն Կարապետյանն այս լրջագույն և դժվար աշխատանքների ճանապարհին հատուկ ընդգծեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերակատարումը, որոնք մասնակցել են ինչպես նախորդ, այնպես էլ ընդունված վերջին Հակակոռուպցիոն ռազմավարության մշակմանը։ Կարեն Կարապետյանի ելույթը հասանելի է այստեղ։
Արտակ Կիրակոսյանը՝ ընդգծելով միջոցառմանը մասնակիցների մեծ թվով մասնակցությունը և նրանց հետաքրքրությունը քննարկվող հարցերին, նշեց, որ միայն նման համագործակցության շնորհիվ կարելի է արդյունքների հասնել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում։ Արտակ Կիրակոսյանի ելույթը հասանելի է այստեղ։
Մովսես Արիստակեսյանի խոսքով՝ նման ֆորումի անցկացումը նոր ազդակ է կառավարություն-քաղաքացիական հասարակություն առողջ, կառուցողական երկխոսության համար։ Ըստ նրա՝ նման ֆորումի անցկացումը համապատասխանում է նաև Հայաստան-ԵՄ ՀԳԸՀ-ի շրջանակներում ՀՀ-ի ստանձնած հանձնառություններին։ ՀՀ քաղաքացին մանկահասակ տարիքից պետք է սովորի, թե ինչպես է պետք պայքարել կոռուպցիայի դեմ։ Հանրապետությունում պետք է մշակույթ ձևավորվի։ Մովսես Արիստակեսյանի ելույթը հասանելի է այստեղ։
Ֆորումին որպես բանախոսներ հանդես են եկել ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Լառա Պետրոսյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Աննա Մանուկյանը և հանձնաժողովի կրթության փորձագետ Լիլիթ Մաթևոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ, հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատու Հակոբ Քնաջյանը, և ԱլԳ ՔՀՖ-ի ՀԱՊ առաջին աշխատանքային խմբի համակարգող, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը։
Լառա Պետրոսյանը խոսեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության «Հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման կառուցակարգերի կատարելագործում» 3-րդ նպատակի, դրանից բխող հիմնական գործողությունների մասին, մասնավորապես նախատեսվում են դպրոցներում և ԲՈՒՀ-երում հիմնել հակակոռուպցիոն ակումբներ և լաբորատորիաներ, որոնք հնարավորություն կտան իրականացնել ոչ ֆորմալ հակակոռուպցիոն փորձաքննություններ։ Այս ուղղության հաջողության կարևոր գրավականն է ԿԿՀ-ի կարողությունների զարգացումը, քանի որ այս հարցի վերաբերյալ որպես իրավասու մարմին հանդիսանում է ԿԿՀ-ն։ Նախատեսվում է նաև զարգացնել ՔՀԿ-ների կարողությունները՝ ոչ ֆորմալ ծրագրերի և իրազեկման ծրագրերի իրականացման համար։ Ինչպես նաև, կարևորագույն ուղղություններից մեկն է նաև մշակել համապարփակ ռազմավարությունից բխող հաղորդակցման պլան։ Լառա Պետրոսյանի ելույթը հասանելի է այստեղ։
Աննա Մանուկյանը և Լիլիթ Մաթևոսյանը ներկայացրեցին այն աշխատանքները, որոնք մինչ այժմ իրականացվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կողմից հակակոռուպցիոն կրթության ոլորտում։ Նրանք մասնավորապես խոսեցին ԵՄ թվինինգ ծրագրի մասին, որն իրենից ներկայացնում է դպրոցական և բուհական կրթական ծրագրերում հակակոռուպցիոն կրթության բաղադրիչի մշակում։ Ապա հանդես եկան իրենց առաջարկներով։ Աննա Մանուկյանի և Լիլիթ Մաթևոսյանի ելույթները հասանելի են այստեղ։
Հակոբ Քնաջյանը ընդգծեց կրթության ոլորտում հակակոռուպցիոն կրթության ռազմավարությունն իրականացնելու համար կրթական ծրագրերի իրականացման միասնական մոտեցման կարևորությունը, հակակոռուպցիոն կրթության ոլորտի միասնական իրավակարգավորումների ընդունումը։ Հակոբ Քնաջյանիելույթը հասանելի է այստեղ։
Սյուզաննա Սողոմոնյանը խոսեց հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման ոլորտներում ռազմավարության շրջանակներում նախատեսված գործողությունների մասին, ներդրված կարևորագույն ուղղության՝ գիտական հետազոտական աշխատանքների կատարման մասին՝ օրինակ բերելով Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից տարիներ շարունակ գործարկվող Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի գործունեությունը և դրա փուլերը, տված արդյունքները։ Սյուզաննա Սողոմոնյանի ելույթը հասանելի է այստեղ։
Բանախոսների ելույթներին հաջորդեց քննարկումների և հարց ու պատասխանի բաժինը։
Բրյուսովի պետական համալսարանի իրավաբան Հերմինե Գրիգորյանը հետաքրքրվեց ԲՈՒՀ-երում նախատեսվող հակակոռուպցիոն լաբորատորիաների մասին։ Այս գործողության մանրամասները ներկայացրեցին իրավասու մարմինների ներկայացուցիչները։
Հայաստանի մանկական ասոցիացիա Վարուժան Սեդրակյանը բարձրացրեց այն հարցը, թե որքանով է արդյոք նպատակահարմար դպրոցական և նախադպրոցական երեխաների շրջանում հակակոռուպցիոն կրթական ծրագրերի դասավանդումը և ինչպիսի մեթոդներ են նախատեսվում դրանք արդյունավետ և երեխայի համար մատչելի մատուցման համար։ Ի պատասխան՝ պարզաբանումներ ներկայացրին ԿԿՀ-ի, ԱՆ-ի և ԿԳՄՍՆ-ի ներկայացուցիչները, նշելով, որ յուրաքանչյուր տարիքային խմբին համապատասխան մանրամասն ուսումնասիրությունների արդյունքում կմշակվեն և կներդրվեն կրթական ծրագրեր, որոնց հիմնական նպատակը կլինի երեխայի արժեհամակարգի ձևավորումը, բարեվարքության առանցքային տարրերի սերմանումը և ազնիվ քաղաքացու իմիջի կերտումը։ Ավելին, նպատակ չկա փոքրահասակ երեխաներին ծանր թեմաներով ծանրաբեռնել, դժվարին իրավիճակների մասին օրինակներ բերել։
Մասնակիցները նաև հետաքրքրվեցին պատասխան ԲՈՒՀ-երում նախատեսվող հակակոռուպցիոն կրթության զարգացմանն ուղղված քայլերի վերաբերյալ, որին ի պատասխան ԻՀԱ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը օրինակ բերեց ՀՀ փաստաբանական ակադեմիային հակակոռուպցիոն կուրսի մշակումն և գործարկումը։ Ըստ նրա՝ կուրսը համարվում է կամընտրական, սակայն արդյունքները ցույց են տվել, որ ուսանողների շրջանում հետաքրքրվածության և ներգրավվածության մակարդակը դեպի հակակոռուպցիոն կրթական թեմաներ շատ բարձր է և ակադեմիական ազատության սկզբունքները պահպանելով, առաջարկեց, որպեսզի յուրաքանչյուր ԲՈՒՀ և դպրոց որդեգրի նման քաղաքականություն, ներդնի հակակոռուպցիոն կրթական մոդուլներ և օրինակ ծառայի մյուս ԲՈՒՀ-երին և դպրոցներին։
«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանը հետաքրքրվեց այն մեխանիզմներից, որոնք նախատեսվում են հակակոռուպցիոն կրթության ոլորտում մասնագիտական ՔՀԿ-ների ներգրավվածության բարձրացման համար։ Ըստ իրավասու մարմինների կողմից տրված պատասխանի՝ ՔՀԿ-ների հետ համագործակցության ձևաչափերը ներկայում գտնվում են քննարկման փուլում, նախատեսվում է ստեղծել մասնագիտացված հանձնաժողով, որը կլինի խորհրդատվական մարմնի և կիրականացնի վերահսկողություն ՀՀ 2023-2026թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության կատարման նկատմամբ։ Արզուման Հարությունյանը առաջարկեց հանրային իրազեկման ներքո հրապարակվող նյութերը և տեղեկություններ ենթարկել մասնագիտական փորձաքննության, հաշվի առնելով այն իրողությունը, որ հրապարակվող նյութերի մեծ մասը չի համապատասխան հանրային իրազեկման նյութերի ձևաչափին։
Ըստ Սյուզաննա Սողոմոնյանի՝ նախկին ռազմավարությունների շրջանակներում հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման ոլորտների կատարողականների վերաբերյալ իրականացված հասարակական մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ կատարված աշխատանքները հիմնականում արվել են քանակական մակարդակում, և դրանց ազդեցությունը գնահատված չէ։ Նախորդ երկու տարիներում դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում ներդրվել են հակակոռուպցիոն կրթության դասավանդման նյութեր, բայց այդ նյութերը խիստ մասնագիտական են, ծանրաբեռնված են իրավական եզրույթներով, և դժվար ընկալելի են։ Նույնը վերաբերում է նաև ԿԿՀ-ի կողմից մշակված նյութերին։ Նա առաջարկեց, որ այդ նյութերի մշակումը իրականացվեն ՔՀԿ-ների հետ համագործակցությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՔՀԿ-ները հիմնական կատարում են դաշտային աշխատանք, և ավելի լավ են պատկերացնում՝ թե սովորական քաղաքացին, աշակերտը, ուսանողը ինչի կարիք ունի և ինչ լեզվով պետք է նրանց կրթել։ Նա նաև առաջարկեց հակակոռուպցիոն կրթության հարցում դիտարկել Լատվիայի փորձը, որտեղ կրթությունը կազմակերպվում է չորս ուղղություններով․
- Հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց համար,
- Մասնավոր սեկտորի ներկայացուցիչների համար,
- Ուսանողների, աշակերտների և այլ ուսումնական հաստատությունների սաների համար,
- Լայն հասարակության համար։
Մովսես Արիստակեսյանը հարց բարձրացրեց և առաջարկեց ՀՀ 2023-2026թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող միջոցառումների ծրագրի մի շարք գործողությունների համար ՄԺԾԾ-ում կատարել համապատասխան փոփոխությունների, հակառակ պարագայում ռազմավարության մի շարք գործողություններ պարզապես չեն կատարվի՝ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով, հիշյալը առավելապես վերաբերում է հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման ոլորտներում։ Առաջարկի կարևորությունը հաստատվեց նաև իրավասու պետական մարմինների կողմից։
Ֆորումի լուսաբանումները ԶԼՄ-ների և կազմակերպիչների կողմից
Ա) ԶԼՄ-ներ
- https://iravaban.net/460024.html
- https://armenpress.am/arm/news/1129208/
- https://www.1in.am/3380535.html
- https://www.aravot.am/2024/01/30/1396839/
- https://www.shantnews.am/news/view/1417356.html
- https://oragir.news/hy/material/2024/01/30/105122
- https://shamshyan.com/hy/article/2024/01/30/1254775
- https://armlur.am/1336818/
- https://youtu.be/vqe7W-ghDgc?si=hM5QRlt47KNEOR7W&t=902
- https://photolure.am/photoset/207857
- https://moj.am/article/3876
- https://www.shantnews.am/news/view/1417622.html
Բ) Կազմակերպիչներ
- https://moj.am/article/3876
- https://armla.am/51495.html հայերեն, https://armla.am/en/8100.html անգլերեն
- Ֆոտոշարք https://armla.am/51547.html հայերեն, https://armla.am/en/8103.html անգլերեն
- https://aac.am/en/7170.html հայերեն https://aac.am/en/7170.html անգլերեն
- Ֆոտոշարք https://aac.am/7115.html հայերեն https://aac.am/en/7173.html անգլերեն