Announcement

Դրամաշնորհների հատկացման մրցույթ. ճգնաժամային աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին (արդարադատության մատչելիություն)

ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող #Juremonia ծրագրի շրջանակում հայտարարվում է դրամաշնորհների հատկացման մրցույթ քաղաքացիական հասարակության կառույցների համար:

Ծրագրի նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց արդյունավետ ադապտացիային իրենց բնակության նոր համայնքներում՝ ճգնաժամային ծառայությունների մատուցման միջոցով:

Ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում շեշտադրվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և նրանց ընտանիքների համար արդարադատության  մատչելիության ապահովումը, որը ներառում է, սակայն չի սահմանափակվում իրավական օգնության, իրազեկության բարձրացման, շահերի պաշտպանության գործողություններով։

Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, տևողությունը, տրամադրվելիք դրամաշնորհի գումարը, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող կազմակերպություններին ներկայացվող պահանջները ՍԵՂՄԵԼ ԱՅՍՏԵՂ>>>

Հավելվածներ 1 և 2 _Դիմումի ձև և Գործողությունների պլան

Հավելված 3_Բյուջե

Հավելված 4_Տեղեկանք նմանատիպ ծրագրերի իրականացման վերաբերյալ

Մրցույթին մասնակցության դիմումը անհրաժեշտ է ներկայացնել անգլերեն` էլեկտրոնային նամակ ուղարկելով juremonia.grants@gmail.com հասցեին` մինչև 2024 թվականի հունվարի 17-ը ներառյալ ժամը՝ 12:00 (Կենտրոնական Եվրոպայի/Նիդեռլանդների ժամանակով):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *